Չկալով գյուղն ապահովվել է խմելու ջրով29 հուլիսի 2015 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ամփոփել են ջրամատակարարման բարելավման ծրագրով գյուղական համայնքներում համատեղ իրականացված հերթական ծրագրի արդյունքները: Նախագծի շրջանակում Լոռու մարզի Չկալով համայնքում կառուցվել է 22 կմ երկարությամբ ջրագիծ: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Չկալով գյուղի բարեկարգման նպատակով ԱՄՆ-ում ստեղծված «Նոյարք» հիմնադրամի հիմնադիր Սիլվա Մովսեսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Չկալովի գյուղապետ Ռոման Շաքարյանը նաև համայնքի բնակիչները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Չկալով գյուղում առկա մշտական հիմնախնդիրներից մեկը եղել է խմելու ջրի համակարգի բացակայությունը: Բնակիչներն օգտվել են գյուղի կենտրոնում գտնվող միակ աղբյուրից, որը վաղուց սակավաջուր էր դարձել: Խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցման ծրագիրը տարիներ շարունակ հետաձգվել է՝ համայնքային բյուջեի սղության պատճառով: Համայնքի համար կենսական նշանակություն ունեցող այդ խնդրի լուծման գործում իրենց ներդրումն են ունեցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով իր անձնական միջոցներից հատկացրել է շուրջ 13 400 000 դրամ, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ հատկացնելով շուրջ 11 000 000 դրամ, և «Նոյարք» հիմնադրամը՝ շուրջ 13 700 000 ՀՀ դրամ մասնակցությամբ: Ջրագծի կառուցման աշխատանքները կատարվել են համայնքի բնակիչների՝ հատկապես երիտասարդների ակտիվ մասնակցությամբ: Իրականացված ծրագրի արդյունքից կօգտվի 74 ընտանիք: «Հնուց ի վեր ջուրը պաշտամունքի առարկա է: Ավելորդ է խոսել ջրի կենսական անհրաժեշտության մասին: Ջուրը՝ բնության չորս տարերքներից մեկը, կյանքի գոյության սկզբնաղբյուրն է: Խմելու ջրի որակով են պայմանավորված մարդու առողջությունն ու կյանքի որակը: Մի քանի անհատների անձնական նվիրատվությամբ և կազմակերպությունների աջակցությամբ, ինչպես նաև գյուղացիների ջանքերով հնարավոր դարձավ լեռնային այս գյուղն ապահովել խմելու ջրով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |