Ակցիզային հարկով հարկվող ապրանքների 70%-ը բաժին է ընկնում ԵՏՄ երկրներին. Մաքսատան մուտքերն աճել են

Ակցիզային հարկով հարկվող ապրանքների 70%-ը բաժին է ընկնում ԵՏՄ երկրներին. Մաքսատան մուտքերն աճել են

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարարության ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան հայտարարատուների մոտ 70%-ը գործունեություն է ծավալում ԵՏՄ անդամ երկրներում: 2015-ից միությանն անդամակցությամբ` բավականին պարզեցվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման և ներմուծման ամբողջ գործընթացը: Այս մասին հայտնել է Մաքսատան պետ Սուրեն Ղազարյանը:

«ԵՏՄ դրոշմանիշերը չեն հսկվում, հաշվառվում և ոչ մի մաքսային ռեժիմով չեն ձևակերպվում Հայաստանի մաքսային մարմինների կողմից»,- նշել է Ղազարյանը, փոխանցում է ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հունիսի 19-ին ԱԺ-ն ՀՀ-ում ալկոհոլի, ծխախոտի ու բենզինի ակցիզային հարկի ավելացնման օրինագիծ էր ընդունել: Դրա նպատակը ենթաակցիզային որոշ ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն է, ինչպես նաև ենթաակցիզային ապրանքների ցանկի ընդլայնումը: Նախագծով առաջարկվում է ավելացնել ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, բենզինի ու դիզվառելիքի ակցիզային հարկի դրույքաչափերը ԵՏՄ-ն ակցիզային հարկի դրույքաչափերի հետ ներդաշնակեցման համար, ինչպես նաև սեղմված բնական գազի համար սահմանել ակցիզային հարկ:

Միաժամանակ, ԵՏՄ անդամ պետությունների հետ ընդհանուր ցամաքային սահմանի բացակայությամբ պայմանավորված` մաքսատան ղեկավարի տեղեկացմամբ` ապրանքների տեղափոխման դեպքում հայտարարատուները Ռուսաստանից Վերին Լարս անցակետով դեպի Հայաստան տեղափոխվող ապրանքների համար պետք է ունենան տարանցման հայտարարագիր, և ստուգեն դրանում «մաքսային միության ապրանք» կարգավիճակի առկայությունը, որպեսզի ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգեր չկիրառվեն:

«Թեպետ ձևակերպումների ընթացքում մաքսավորը գրեթե չի առնչվում հայտարարատուի հետ, սակայն, ըստ, անհրաժեշտության արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կարող են պարզաբանում ստանալ մաքսատան աշխատակիցներից. յուրաքանչյուր հարց մանրամասն քննարկվում է և անմիջապես լուծում ստանում: Իսկ անցումը ԵՏՄ պահանջներին սահուն կազմակերպելու համար մաքսատունն ակտիվ իրազեկում է հայտարարատուներին նոր ընթացակարգերի մասին»,- ընդգծել է Ղազարյանը:

2015-ի հունվար-հունիսին ցուցանիշով ենթաակցիզային ապրանքներից գերակշռում են ոգելից խմիչքների ներմուծումն ու արտահանումը:

Ղազարյանը նաև փաստել է, որ ակցիզային մաքսատունը կիսամյակն ամփոփել է էական աճով:

«Մաքսատան մուտքերն ավելացել են` 2014-ի առաջին կեսի համեմատ, և դա առանց Մաքսային միության երկրներից ներկրվող այնպիսի ապրանքների, ինչպիսին են բենզինը, ոգելից խմիչքը, ծխախոտը»,- հայտնել է նա:

ԵՏՄ երկրներից ներմուծվող ենթաակցիզային ապրանքների մաքսային հսկողություն և ձևակերպումներ չեն իրականացվում, քանի որ այդ ապրանքների վճարներն արդեն հարկային մարմինն է գանձում՝ ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---