USAID-ն $750.000 կուղղի ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին. Գործադիրը կհամաֆինանսավորի29 հուլիսի 2015 - 19:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը կյանքի կոչելու ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունըև դրանից բխող միջոցառումները: Ծրագրի ընդհանուր արժեքը $750.000 է: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ Կառավարությունում հուլիսի 28-ին տեղի ունեցած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստում: ՀՀ կառավարությունը մասնակցելու է ծրագրի համաֆինանսավորմանը մինչև 25%-ի չափով, այդ թվում՝ բնաիրային տեսքով: Օժանդակությունն ուղղված է փորձագիտական հանձնախմբի ստեղծմանը, 2015-2018-ը հակակոռուպցիոն ռազմավարության գործարկմանը և շահագրգիռ կողմերի համար հասարակայնության հետ կապերի ռազմավարության և իրականացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը: Հարությունյանի խոսքով՝ ծրագիրը հնարավորություն կտա ներգրավել բարձրակարգ միջազգային և տեղական փորձագետների՝ Հակակոռուպցիոն ռազմավարության գործարկման համար գերակա ճանաչված կրթության, պետական եկամուտների, առողջապահության և ոստիկանության կողմից քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների ոլորտներում կարիքների և ռիսկերի գնահատման, խնդիրների վերլուծության, կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման, մասնագիտական և մեթոդական խորհրդատվության տրամադրման, ինչպես նաև հասարակության տարբեր թիրախային խմբերի իրազեկվածության աստիճանի բարձրացման նպատակով: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված համաձայնագրի կնքման առաջարկությունը: ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Խորհուրդն իրականացնում է հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանում: Ցանկանում եմ ևս մեկ անգամ կարևորել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը և համագործակցությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |