Canon-ի նոր տեսախցիկը կարող է նկարահանել կատարյալ մթության մեջ

Canon-ի նոր տեսախցիկը կարող է նկարահանել կատարյալ մթության մեջ

PanARMENIAN.Net - Canon ընկերությունը ներկայացրել է եզակի պրոֆեսիոնալ ME20F-SH տեսախցիկը, որն, ըստ արտադրողի, կարող է նկարահանել նույնիսկ կատարյալ մթության մեջ: Սարքը հիմնված է գերզգայուն CMOS-մատրիցայի վրա, որը ընկերությունը մշակել էր մի քանի տարի առաջ:

Օգտագործվող 2,26 Մպ ցուցիչը բաղկացած է 19 մկմ լուսազգայուն տարրերից: Դրանք 5,5 անգամ ավելի են թոփային հայելային տեսախցիկների սենսորների պիկսելներից, ինչը թույլ է տվել IOS զգայունությունը հասցնել 4 000 000 միավորի համարժեքին: Canon ME20F-SH կարող է տեսագրել Full HD-վիդեո (1080p, 60 կ/վ) մինչև 0,0005 լյուքս վատ լուսավորության դեպքում, որը համադրելի է մաքուր աստղային երկնքի լույսի հետ:

Նոր տեսախցիկը խորանարդի տեսք ունի, որի վրա կարելի է տեղադրել Canon EF և EF-S շարքի ցանկացած օբյեկտիվ: Տվյալները փոխանցվում են 3G/HD-SDI ինտերֆեյսների և HDMI միջոցով: Բացի այդ, կա RS-422 պորտ և 2,5 մմ միացում հեռահար կառավարման սարքերի հետ աշխատելու համար, ինչպես նաև 3,5 մմ մուտք արտաքին միկրոֆոնի համար: Վերջապես, նախատեսված են նաև Canon դինամիկ դիապազոնի ընդլայնման Log և Wide DR ռեժիմներ:

Canon ME20F-SH-ը նախատեսված է կինո- և հեռուստաարտադրությամբ զբաղվող ընկերությունների համար: Մասնավորապես, բարձր զգայունության տեսախցիկը կարելի է օգտագործել նաև փաստագրական ֆիլմի կամ ռեալիթի շոուի նկարահանման համար: Canon ME20F-SH-ի վաճառքը կսկսվի 2015-ի դեկտեմբերին, մոտավոր գինը` $30 000:

Canon Inc-ը անդրազգային մեքենաշինական ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Տոկիոյում: Այն զբաղվում է պատկերների ֆիքսման, մշակման և տպման համար անհրաժեշտ պրոդուկցիայի արտադրությամբ, ինչպես նաև մշակումներ է անում ՏՏ և հեռարձակման ոլորտներում: Այսօր Canon ընկերությունների խումբը բաղկացած է 256 դուստր ընկերությունից և բաժանմունքից, որտեղ աշխատում է մոտ 19 000 մարդ աշխարհի տարբեր երկրներում: Էլեկտրոնիկայի արտադրությունից բացի Canon-ը հովանավորում է մի շարք միջազգային հասարակական կազմակերպությունների, այդ թվում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանն ու Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին: Ընկերությունը նաև մասնակցում է մշակութային և մարզական միջոցառումների անցկացմանը, այդ թվում World Press Photo մրցույթին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---