Դեմոյանը համալիրի վաճառքի մասին իմացել է մամուլից. Նա կարձագանքի նախագիծը ուսումնասիրելուց հետո![]() 15 օգոստոսի 2015 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Ծիծեռնակաբերդի հարևանությամբ գտնվող մարզահամերգային համալիրի վաճառքի մասին իմացել է մամուլից: Դեմոյանի հետ համալիրի վաճառքի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել: «Ես տեղեկացել եմ մամուլից, որևէ տեղեկություն նախօրոք չեմ իմացել, նույնիսկ հիմա էլ չգիտեմ մանրամասն, թե դա ինչ է նշանակում», - ասել է թանգարան-ինստիտուտի տնօրենը, մեջբերում է Panorama.am-ը: Միաժամանակ, համալիրի վաճառքի վերաբերյալ Կառավարության որոշումը նա չի մեկնաբանել: «Ես գերադասում են հիմա լռել, որովհետև շոշափելի որևէ տեղեկություն չունենք, որի հիման վրա մենք քննադատենք, խոսենք կամ հայրենաիրական ձևակերպումներ տանք: Սպասենք, տեսնենք՝ իրականում դա ինչ է իրենից ներկայացնում, որից հետո կարձագանքենք», - ասել է Դեմոյանը: ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ սեփականությունը հանդիսացող«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին։ Անշարժ գույքի վաճառքի գինը` $30 մլն-ին համարժեք դրամ է: Ընկերությունը պարտավորվում է իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր արժեքը գերազանցում է $100 մլն-ը: Ներդրումային ծրագիրը նախատեսում է իրականացնել 4 տարվա ընթացքում և վերանորոգել համալիրի շենքը,ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: Նախօրեին Ծիծեռնակաբերդի հարևանությամբ զվարճանքի կենտրոնի ստեղծման հարցը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։ Ըստ նրա՝ զվարճանքի կենտրոն կառուցելու շուրջ ներկայիս աղմուկն անհասկանալի է, քանի որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքի անմիջական հարևանությամբ արդեն գործում են մի քանի ռեստորան: «Տարածքում արդեն ռեստորաններ կան, ինչպե՞ս է, որ մինչև հիմա լրագրողները չեն բարձրացնում տարածքի` արդեն գոյություն ունեցող ռեստորանների հարցը: Դրա համար, ճիշտն ասած, այս աղմուկն ինձ համար թվում է աղմուկ աղմուկի համար, այլ ոչ տարածքի հանդեպ սրտացավություն», - ասել է Մանուկյանը: ՀՀ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն ընդամենը 24 օր առաջ է գրանցվել` հուլիսի 20-ին, գրանցման հասցեն էլ՝ բնակարանի հասցե է: Ընկերության հիմնադիրն է Արմեն Զավենի Գևորգյանը: Կարդացեք նաև՝ Մարզահամերգային համալիրը $30 մլն-ով կվաճառվի մասնավոր ընկերությանը. $100 մլն-ի ներդրում կարվի ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |