15 օգոստոսի 2015 - 16:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Առաջին անգամ Հայաստանում՝ գունազարդ վազք

Օգոստոսի 15-ին՝ ժամը 07:00-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից մեկնարկել է Գունազարդ վազքը (Yerevan Color Run): Վազքուղու ամբողջ ընթացքում մասնակիցների վրա, ոտքից գլուխ, լցվել են գունավոր անվնաս փոշեներկեր:

Գույների այս փառատոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ:Վազքուղին առաջինն անցած 3 տղա և 3 աղջիկը ստացել են մեդալներ և նվերներ:

Սա վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի շատ երկրներում, ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին ու Չինաստանը: Վազքի համար տարիքը և սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունեն: Այժմ այն վերջապես արդեն հասել է Հայաստան:

Yerevan Color Run-ի նպատակներից մեկը մի դեռահաս տղայի օգնություն ցուցաբերելն է՝ Գոռն 9 տարեկան է, ծնողները հրաժարվել են նրանից դեռ ծննդատանը: Երեխան ծնվել է ողնուղեղի բարդ վնասվածքով, որի հետևանքով չի կարողանում քայլել, ունի նաև այլ հիվանդություններ: Yerevan Color Run-ից ստացված դրամական միջոցների մի մասն ուղղվելու է տղայի վիրահատման ծախսերին և սայլակի ձեռքբերմանը:


ՖՈՏՈՇԱՐՔ