Թուրք մտավորականները այցելել են Ծիծեռնակաբերդ. Եղել են նաև Ցեղասպանության թանգարանում

Թուրք մտավորականները այցելել են Ծիծեռնակաբերդ. Եղել են նաև Ցեղասպանության թանգարանում

PanARMENIAN.Net - Հելսինկի ամառային դպրոցի ավելի քան 50 անդամ՝ թուրք մտավորականներ, դասախոսներ, ուսանողներ, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային վերլուծաբան Ալին Օզինյանի ուղեկցությամբ օգոստոսի 15-ին այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան: Պատվիրակության անդամներին Ցեղասպանության պատմության հետ ծանոթացրել է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:

Պատվիրակության անդամները եղել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, ծանոթացել օրերս բացված «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրության հետ:

Պատվիրակությունը եղել է նաև Ցեղասպանության հուշահամալիրում, ծաղիկներ դրել և հարգել անմեղ զոհերի հիշատակը: Հանդիպման վերջում Հելսինկյան անսամբլեայի կազմակերպիչներն առանձին քննարկում ունեցան Դեմոյանի հետ:

2015-ի ապրիլից թանգարան են այցելել ավելի քան 300 Թուրքիայի քաղաքացի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---