Փարիզը հայտարարում է Թուրքիայի հետ երկխոսությունը շարունակելու պատրաստակամության մասին

PanARMENIAN.Net - Ֆրանսիան կշարունակի երկխոսությունը Թուրքիայի հետ: Այն բանից հետո, երբ խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության մերժման քրեականացման օրինագիծը, որը Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ մեծ լարվածության պատճառ դարձավ, Փարիզը հայտարարում է, որ որ ցանկանում է շարունակել երկխոսությունը Թուրքիայի հետ: Երկրի արտգործնախարարությունը հայտարարում է, որ Ֆրանսիան պատրաստ է շարունակել երկխոսությունը: Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտողար Ժան-Բատիստ Մատտեին ասել է. «Մենք պատրաստ են Թուրիքաի հետ սերտ համագործակցությանն ու բարեկամությանը: Այս օրինագիծը վաղաժամ է եւ անհրաժեշտ չէր»: Նա նաեւ խորհրդարանի առաջին քվեարկությունը անվանեց երկար օրենսդրական գործընթացի սկիզբ: «Ֆրանսիայի կառավարության կողմից այս օրինագծի հարցով դիրքորոշում հայտնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել այս հարցի բոլոր մանրամասները»,- ասել է Մատտեին: Իր հերթին, ԱԳՆ եվրոպական հարցերով վարչության ղեկավար Կատրին Կոլոննան մինչեւ քվեարակությունը Գլխավոր Վեհաժողովում հայտնել էր, որ Ֆրանսիայի կառավարությունը դեմ է այս օրինագծին: «Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա մենք դեմ ենք այս օրինագծին»,- ասել է նա երեկ` հուսալով, որ փաստաթուղթը չի դրվի քվեարկության, գրում է Zaman թուրքական թերթը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---