Ֆրանսիայում Ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը ամբողջ հայության հաղթանակն է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության քրեականացման օրինագծի ընդունումը ամբողջ հայության հաղթանակն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է The California Courier-ի գլխավոր քարտուղար Հարութ Սասունյանը: Նրա խոսքերով, շանտաժով, սպառնալիքներով եւ ստով ֆրանսիացի պատգամավորներին օրինագծի ընդունումից հրաժարվել ստիպելու Թուրիքայի կառավարության փորձերը կտապալվեն: «Թուրքերը փորձեցին այս հարցը ներկայացնել որպես խոսքի ազատության արգելում, սակայն ակնհայտ էր, որ նրանց գործողություններն անընդունելի են եւ, ինչպես եւ պետք էր սպասել, նրանց փորձեը տապալվեցին»,- նշել է Սասունյանը:



Նա նշել է երեք հիմնական ասպեկտ. «Առաջին հերթին, Թուրքիան վերջին երկիրն է աշխարհում, որը խոսքի ազատության մասին օրենք չունի: Երբ Թուրքիայում որեւէ մեկը խոսում է Հայոց ցեղասպանության մասին, նա անմիջապես հայտնվում է բանտում: Երկրորդ. այս օրինագիծը խոսքի ազատության հետ ոչ մի առնչություն չունի, սա թուրքական կառավարության եւ հայ ժողովրդի պայքարի միջոց է: Եւ վերջապես, երրորդ. Ֆրանսիայում եւ տասնյակ այլ երկրներում երկար տարիներ է, ինչ գործում է Հոլոքոստի մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենք: Հապա ինչու՞ այս օրենքը չի հակասում խոսքի ազատությանը: Սրանք երկակի չափանիշեր են, որոնք անընդունելի են: Ես հուսով եմ, որ մոտ ապագայում Ֆրանսիայի Սենատը կվավերացնի այս օրենքը, իսկ նախագահ Ժակ Շիրակն այն կստորագրի»,- ընդգծել է The California Courier-ի գլխավոր խմբագիրը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---