Կյանքի ամենաբարձր և ամենացածր մակարդակով քաղաքները. Մելբուրնից մինչև Դամասկոս![]() 19 օգոստոսի 2015 - 12:46 AMT PanARMENIAN.Net - The Economist-ի հետազոտական բաժինը հրապարակել է հերթական զեկույցն աշխարհի խոշոր քաղաքներում կյանքի մակարդակի դինամիկայի մասին: Ավստրալական Մելբուրնը երկրորդ անգամ համարվել է աշխարհում ամենաբարձր կյանքի մակարդակն ունեցող քաղաքը: Անցյալ անգամ քաղաքն առաջին հորիզոնականում էր հայտնվել 2010-ին: Վիեննան (Ավստրիա) երկրորդ հորիզոնականում է, որին հաջորդում է կանադական Վանքուվերը, որը գլխավորում էր վարկանիշը մինչև 2010 թ.: Առաջին տասնյակում են նաև ավստրալական չորս քաղաք` Մելբուրնը, Սիդնեյը, Ադելաիդան, Պերտը, կանադական երեք քաղաք` Վանքուվերը, Տորոնտոն, Կալգարին, ինչպես նաև Ավստրիայի, Ֆինլանդիայի և Նոր Զելանդիայի մայրաքաղաքները: Պարբերականն անվանել է նաև այն քաղաքները, որտեղ կյանքի մակարդակը զգալիորեն աճել է 2010-ից ի վեր: Տասնյակում են Զիմբաբվեի Հարարեն, Նեպալի Քաթմանդուն (հավանաբար, մինչ այս տարվա ապրիլին տեղի ունեցած երկրաշարժը) և Դուբայը: Բացի այդ, վերլուծաբանները նշել են 10 քաղաք, որտեղ կյանքի մակարդակը վերջին 5 տարում ամենից շատ է անկում ապրել: Դրանք են Դամասկոսը (Սիրիա), Կիևը (Ուկրաինա) և Տրիպոլին (Լիբիա): Կյանքի ամենացածր մակարդակը գրանցվել է (վերջից) Դամասկոսում, Դաքքայում (Բանգլադեշ), Պորտ Մորսբիում (Պապուա Նոր Գվինեա), Լագոսում (Նիգերիա) և Տրիպոլիում (Լիբիա): 5 տարում կյանքի մակարդակն աշխարհի տարբեր քաղաքներում նվազել է 1%-ով` մինչև 75%: Ընդ որում, նվազման 0,3%-ը գրանցվել է 2014-ին: Կյանքի կայունությունն աշխարհում 5 տարում միջինը նվազել է 2,2%-ով` մինչև 72,3%: The Economist-ը նշում է, որ 38 քաղաքի վարկանիշ նվազել է ընթացիկ տարում: Սակայն վերջին կես տարում դրական փոփոխություններ են արձանագրվել 53 քաղաքում: Կյանքի մակարդակի նվազումը հիմնականում կապված է քաղաքացիական հուզումների հետ (օրինակ, Հոնկոնգում, կամ ԱՄՆ-ում), ահաբեկչության (ԻՊ գործունեությունը Մերձավոր Արևելքում կամ «Բոկո Հարամը» Աֆրիկայում), լոկալ հակամարտությունների (օրինակ, Ուկրաինայի հարավ-արևելքում): Այդ հակամարտությունները նպաստել են կյանքի մակարդակի նվազեցմանը: 140 քաղաքի կյանքի մակարդակը գնահատվել է ըստ 5 կատեգորիաների 30 ցուցանիշի. կայունությունը (տալիս է ընդհանուր վարկանիշի 25%-ը), առողջապահությունը (վարկանիշի 20%-ը), ենթակառուցվածքները (20%), մշակույթն ու բնապահպանությունը (20%), կրթությունը (10%): Յուրաքանչյուր ցուցանիշի համար գնահատական էր տրվում 5 միավորի սանդղակով: Գնահատականները դրվել են ներքին վերլուծության և քաղաքներում հարցումների հիման վրա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |