Բաքուն կոչ է անում Թուրքիային տարհանել 70 հազար հայերին

PanARMENIAN.Net - «Ադրբեջանն ու Թուրքիան պետք է միասին հանդես գան Ֆրանսիայի դեմ»` Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման կապակցությամբ, եւ «կտրուկ հարց դնեն»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանիրա Փաշաեւան: «Առաջին հերթին, Թուրքիան պետք է ճանաչի Ֆրանսիայի կոմից Ալժիրում կազմակերպված ցեղասպանությունը: Ապա, Թուրքիան պետք է ճանաչի հայերի կողմից Խոջալայում կազմակերպված ադրբեջանցիների ցեղասպանությունը: Միեւնույն ժամանակ, պետք է վերանայել Ֆրանսիայի հետ տնտեսական կապերը: Ֆրանսիայի խորհդարանի քայլը կարող է տենդենց դառնալ ամբողջ Եվրոպայում, եւ մյուս երկրները կարող են հետեւել Ֆրանսիայի օրինակին»,- հայտարարել է նա: Նրա խոսքերով, այս ամենը կարող է մեքենայաբար բացասական ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա: «Այդ պատճառով, մենք, ինչպես Արտաքին գործոց նախարարության, այնպես էլ խորհրդարանի մակարդակով, պետք է կտրուկ բողոք արտահայտենք օրինագծի կապակցությամբ: Թուրքիայում անօրեն ձեւով ապրում եւ աշխատում են 70 հազար հայեր: Թուրքիայի կառավարությունը պետք է նրանց վտարման մասին օրենք ընդունի, ինչը չի հակասի միջազգային իրավունքին: Եթե նրանք պնդում են ցեղասպանության մասին, եւ նման քայլեր են ձեռնարկում Թուրքիայի դեմ, ապա ինչու՞ են այդ երկիրն ընտրել ապրելու համար: Թող գնան Ֆրանսիա, կամ այլ երկիր, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Փաշաեւան: Ինչ վերաբերում է այն փաստին, որ Ֆրանսիան հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Գանիրա Փաշաեւան հայտարարել է. «Կարծում եմ, որ մենք եւս պետք է լրջորեն մտածենք այդ հարցի շուրջ, քանի որ Ֆրանսիան, ընդունելով այդ օրենքը, այս հարցում եւս ցուցադրել է իր դիրքորոշումը: Պետք է կամ փոփոխել համանախագահների կազմը կամ ընդլայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը», հայտնում է Day.az-ը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---