«Լիվերպուլը» պատրաստ է գնել Մխիթարյանին €21.5 մլն-ով![]() 19 օգոստոսի 2015 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Լիվերպուլը» կրկին հետաքրքրվել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով: Լիվերպուլցիները պատրաստ են €21.5 մլն առաջարկել 26-ամյա ֆուտբոլիստի համար, Sport Mediaset-ին հղումով գրում է Tert.am-ը: 2015-ի փետրվարին բրիտանական thisisanfield.com-ն անդրադարձել է Մխիթարյանի` հնարավոր տրանսֆերին Դորտմունդի «Բորուսիա»-ից անգլիական «Լիվերպուլ»: Օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է հանդիպել Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Թուրինցիները պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել €20 մլն: 2013-ին հայկական ֆուտբոլի պատմությունում իրադարձային տրանսֆեր է տեղի ունեցել. Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» է անցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանի տեղափոխման արժեքը կազմեց €27,5 մլն: Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» 5:0 հաշվով հաղթեց «Վոլֆսբերգին»: Այդ հանդիպմանը Մխիթարյանը հեթ-տրիկ ձևակերպեց: Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում հայ ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |