Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին օրենքի ընդունումը չի ազդի ԵՄ Թուրքիայի անդամակցության գործընթացի վրա

PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների համոզմամբ, Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրենքի ընդունումը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից չի ազդի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի վրա: «Մի բան է այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում, մեկ այլ բան` թե ինչ ենք անում մենք` Եվրամիությունը, թեկնածու երկրի հետ», - նշել է նա: Նրա խոսքերով,«Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարցը ժամանակ առ ժամանակ արծարծվում է, քանի որ այնտեղ ուժեղ հայկական համայնք կա, որը միշտ բարձրացնում է այդ հարցը», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---