Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիայից պահանջել է արտահանձնել թուրք նախկին դատախազներին![]() 26 օգոստոսի 2015 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանություններից պահանջել է արտահանձնել փախուստի մեջ գտնվող նախկինդատախազներ Զեքերյա Օզին և Ջելալ Քարային: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Փախուստի դիմած նախկին դատախազների վերաբերյալ գործընթացը լուրջ հարց է: Սպասում ենք, որ այս հարցում Գերմանիան կկատարի իր վրա ընկած իրավական պատասխանատվությունը», - ասել է Չավուշօղլուն, թուրքական Haberler լրատվական կայքին հղումով մեջբերում է Ermenihaber.am-ը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նույնպես Գերմանիայից պահանջել էր Թուրքիային հանձնել դատախազներին: Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ իրենք դատախազների` Գերմանիայում գտնվելու մասին տեղեկություն չունեն: Նախարարը հայտարարել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան Գերմանիայից որևէ հանցագործի արտահանձնում է պահանջում, սակայն Գերմանիան նախկինում էլ նպատատիպ պահանջները անպատասխան է թողել: «Գերմանիայից շատ մարդկանց արտահանձնում ենք պահանջել: Նրանց մեջ ՔԲԿ-ի և «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի»(DHKP-C) անդամներ կան, որոնք Եվրամիության կողմից ընգրկված են ահաբեկիչների ցուցակում: Սակայն այս կամ այն պատճառով Գերմանիան անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել», - նկատել է Չավուշօղլուն: Ստամբուլի նախկին գլխավոր դատախազ Զեքերիա Օզը և նրա գործընկեր Ջելալ Կարայը մեղադրվում են հանցավոր խմբավորում կազմավորելու և պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Դատախազները հետաքննում էին 2013-ի «Մեծ կաշառք» դատական գործը, որում ներգրավված էին Էրդողանի մտերիմ շրջապատի անձինք: Օզը համարվում է իսլամական քարոզիչ Գյուլենի հետևորդը , ով Էրդողանի քաղաքական հակառակորդն է: Միևնույն ժամանակ Գյուլենը հերքում է իր մասնակցությունը պետական հեղաշրջման փորձին: Օգոստոսի 22-ին Sabah թերթը հայտնել է, որ Թուրքիայի պաշտոնանկ դատախազները, որոնք Գերմանիա են փախել, օգտվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հովանավորությունից: Մինչև Գերմանիա տեղափոխվելու մասին լուրերի տարածումը, հայտարարվեց, թե իբր նախկին դատախազներ Զեքարիա Օզը և Ջելալ Կարան թաքնվում են Հայաստանում: Ըստ Արդվին գավառի նահանգապետ Քեմալ Ջիրիթի, նրանք Վրաստանով անցել են Հայաստան: Այդ տեղեկություններն ավելի ուշ հաստատեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մինչդեռ Դատախազների Հայաստան փախչելու մասին պնդումը չհաստատվեց ՀՀ ԱԱԾ-ի կողմից և գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենք նման տեղեկության չեն տիրապետում: «Մեծ կաշառք» գործողության շրջանակում 2013-ի դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված գործողության արդյունքում 52 մարդ ձերբակալվեց, այդ թվում գործարարներ ու որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել էին կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |