Մահացել է բարերար Վահագն Հովնանյանը![]() 31 օգոստոսի 2015 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Մահացել է գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը: Այս մասին տեղեկացրել է«Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն: Հոգեհանգստի, հուղարկավորության տեղի ու ժամի մասին առայժմ հայտնի չէ: Վահագն Հովնանյանը ծնվել է 1932-ի փետրվարի 16-ին Քիրքուքում (Իրաք): 1952-ին ավարտել է Բաղդադի քոլեջը, 1956-ին ՝ Ֆիլադելֆիայի Սբ Ջոզեֆի համալսարանը (Փենսիլվանիա նահանգ)` ստանալով ֆիզիկոս բակալավրի աստիճան։ 1959-ին հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969-ին՝ սեփական անշարժ գույքի շինարարության Hovhit ընկերությունը։ Գործունեության ծավալների աճելուն պես, ընկերությունը ճյուղավորվեց և ստեղծվեցին մի քանի դուստր ընկերություններ՝ V.S. Hovnanian Group, Adelfia Water Company, Adelfia Sewer Company, Hovnanian Realty, Clear Title Agency և Grandview Cable։ 1985-ին Հովնանյանը որդու՝ Շանթի հետ նախաձեռնեցին հաճախականության լայն ընդգրկումով հեռահաղորդակցության ընկերություն, հիմնելով "Cellular Vision" կորպորացիան, որը հետագայում վերանվանվեց "SpeedUS" կորպորացիայի։ 1960-ականներին Հովնանյանը 4 տարի շարունակ եղել է Նյու Ջերսի նահանգի Ռիջֆիլդ քաղաքի Սբ. Վարդանանց Հայ Առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, ինչպես նաև«Հովնանյան Ինթերնեյշնլ» (1998-ից ) և «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահ։ Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են եղել հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը։ Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ 1976-ին Նյու Միլֆորդ քաղաքում (Նյու Ջերսի նահանգ) հիմնել է հայկական դպրոց, նպաստել է ԱՄՆ-ի հյուսիս-արլևելյան հայ համայնքի կրթական, կրոնական և մշակութային խնդիրների լուծմանը։ 2000-ին ՀՀ-ում հիմնել են Սայաթ-Նովայի անվան, 2002-ին ՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։ 2001-ի մայիսին ստեղծել է Հայկական տուրիզմի զարգացման գործակալությունը (ՀՏԶԳ)։ 1998-ին Երևանում կառուցել է Վահագնի թաղամասը։ Հովնանյանը ստացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ասպետի պատվավոր (1969) կոչում, Հայ առաքելական եկեղեցու արքայազնի կոչում, պարգևատրվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով, ստացել է Ս. Լեոնի և Ա. Վարդանանց եկեղեցիների «Ակնառու ծառայությունների համար», կանադա-հայկական «Տարվա հայ», «էլլիս Այլանդ» (ԱՍՆ), «Մարդասիրական» (1998, Նյու Տորք) մրցանակերներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |