Նախարար. Իրավիճակը սահմանին վերահսկվում է, ժողովուրդը կարող է հանգիստ լինել

Նախարար. Իրավիճակը սահմանին վերահսկվում է, ժողովուրդը կարող է հանգիստ լինել

PanARMENIAN.Net - Իրավիճակը շփման գծում ու սահմանին վերահսկվում է, ժողովուրդը կարող է հանգիստ լինել, հայկական բանակը, ինչպես միշտ, այնպես էլ այսօր իր խնդիրներին տիրապետում է և լավագույնս լուծում, սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը Գիտելիքի օրվա առթիվ այցելել էր Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտացված դպրոց:

ՊՆ ղեկավարի խոսքով, իրականում կրակոցների թիվն ավելանում և պակասում է. «Իհարկե, ապահովել ենք բոլոր տեսակի միջոցառումներն առաջնագծում՝ հակակորդին հետևելն ու համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը: Դիվերսիոն հետախուզական խմբերի գործողության մի քանի փորձ է եղել, որոնք ԼՂՀ հակամարտության գծում հաջողությամբ կանխվել են»,- մեջբերում է Panorama.am-ը:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հրապարակված նախագծին՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ քննարկումներին մշտապես մասնակցել են. «Արել ենք մեր առաջարկությունները, բոլորն անցել են: Այսօր անվտանգության և պաշտպանության խնդիրները նոր Սահմանադրության մեջ երաշխավորված են: Գլխավոր գերագույն հրամնանատարի հետ կապված որևէ առարկություն չկա»:

Հարցին, թե ինչ պետք է սպասել աշնանը կայանալիք Մինսկի խմբի համանախագահիների հանդիպումից, նախարարը պատասխանել է, որ բանակցային գործընթացի շրջանակի յուրաքանչույր հանդիպումից ակնկալվում է գոնե տվյալ պահի համար խաղաղության ամրապնդման խնդիրների լուծում, կրակոցներից, ոտնձգություններից, խախտումներից խուսափում:

«Մեր տեսակետներից նախադրյալներ պետք է ստեղծել հետագա բանակցային գործընթացում, որոնք կհամապատասխանեն միջազգային նորմերին՝ ժողովրդի իշխանությունը հաշվի առնելով»,- նշել է Օհանյանը:

Օգոստոսի 23- 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 950 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17500 կրակոց:

Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, օգոստոսի 28-ին ժամը 01:40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25 հագուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---