Instagram-ը թույլատրեց լուսանկարներ ուղարկել անձնական հաղորդագրություններով![]() 2 սեպտեմբերի 2015 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Լուսանկարների և տեսագրությունների փոխանակման համար նախատեսված Instagram հավելվածում գործառույթ է ավելացել, որը թույլ է տալիս լուսանկարներն ուղարկել անձնական հաղորդագրությունների միջոցով նորությունների շարքից կամ ուրիշի պրոֆիլից: Այսպիսով, անձնական հաղորդագրությունները հավելվածի ներսում վերածվել են մեսենջերի: Ընդ որում, Direct ներդիրի հաղորդագրությունները փոխել են խմբավորման սկզբունքը` այժմ դրանք հավաքվում են ըստ զրուցակիցների, ոչ թե լուսանկարների: Այսպիսով, այժմ նույն մարդու հետ բոլոր լուսանկարներն ու անձնական հաղորդագրությունները կհայտնվեն նույն երկխոսության մեջ: Բացի այդ, նամակագրության էկրանին ավելացել է էմոդզիներով ստեղնաշար և տեսախցիկի գործարկման համար նախատեսված կոճակ: Ժապավենից լուսանկար ուղարկելու համար հարկավոր է սեղմել սլաքով կոճակը, որը գտնվում է լայքի և մեկնաբանության պատկերակների հարևանությամբ: Այդպես են ուղարկվում Direct նաև հեշթեգներն ու գեոթեգերը: Դրանից հետո կհայտնվի երկխոսություն ընտրելու պատուհանը: Եթե խոսակցությանը մի քանի հոգի է մասնակցում, այն կարելի է վերանվանել: Օրիգինալ պոստը կբացվի նամակագրության մեջ լուսանկարը սեղմելու դեպքում: Սակայն եթե լուսանկարը ուղարկվի փակ աքաունթից, այն կտեսնեն միայն զրույցի այն մասնակիցները, որոնք լուսանկարի հեղինակի բաժանորդներն են: Նախկինում թարմացումների ժապավենից կամ այլ պրոֆիլից լուսանկարով կիսվելու համար հարկ էր լինում մեկնաբանության մեջ ավելացնել այդ մարդու նիքնեյմը «@» նիշի միջոցով: Գործառույթի գործարկման պահին որևէ մեկի հիշատակումը «@» նիշի միջոցով առկա էր մեկնաբանությունների 40%-ում: Անձնական հաղորդագրությունները հայտնվեցին Instagram-ում 2013-ի դեկտեմբերին: Գործառույթի գործարկումից հետո ԶԼՄ-ները սկսեցին գրել, որ այն այնքան էլ մեծ տարածում չի ստանում: Այժմ հեղինակները հայտնում են, որ հավելվածի 300 մլն օգտատերերից անձնական հաղորդագրություն է ուղարկել 85 մլն աքաունթից: Թարմացումը հասանելի է iOS և Android-ի համար նախատեսված հավելվածների 7.5 տարբերակից: Instagram-ը սոցիալական ցանցի տարրերով անվճար հավելված է լուսանկարների և տեսանյութերի փոխանակման համար։ Այն թույլ է տալիս լուսա և տեսանկարահանել, օգտագործել տարբեր ֆիլտրեր, ինչպես նաև տարածել դրանք սեփական ծառայության կամ մի շարք այլ սոցիալական ցանցերի միջոցով։ Instagram-ի լուսանկարները քառակուսի են, ինչպես Polaroid, Kodak Instamatic ակնթարթային լուսանկարչության և 6×6 միջին ֆորմատի ֆոտոխցիկների դեպքում։ 2012թ. ապրիլին Instagram-ը գնվել է Facebook ընկերության կողմից։ Արժեքը կազմել է 300 մլն դոլար գումարային միջոցներով և ընկերության 23 մլն բաժնետոմս, ինչն ընդհանուր առմամբ կազմել է 1 մլրդ դոլար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |