ԶԼՄ-ներ. Xiaomi-ն մտադիր է իր առաջին նոութբուքը թողարկել 2016-ի սկզբին![]() 2 սեպտեմբերի 2015 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Չինական Xiaomi Corp ընկերությունը մտադիր է սկսել սեփական նոութբուքի արտադրությունը 2016-ի սկզբին, ինչը թույլ կտա մրցակցել այդ շուկայում Apple-ի և Lenovo-ի հետ: Այդ մասին գրում է Bloomberg-ը սեփական իրազեկ աղբյուրների վրա հղումով: Xiaomi-ն հուսով է, որ կարող է մրցակցել նոութբուքերի շուկայում Apple-ի MacBook-ի և Lenovo-ի ThinkPad-ի հետ, ինչպես նաև Hewlett-Packard-ի արտադրանքի հետ: Այժմ ընկերությունը բանակցում է Samsung-ի հետ անհրաժեշտ մասերի, այդ թվում` դիսփլեյների առաքման մասին: Երկու ընկերություններում հրաժարվել են մեկնաբանություններից: Նոութբուքերի շուկա դուրս գալով` Xiaomi-ին կկարողանա ընդլայնել իր ներկայությունը շուկայում սմարթֆոնների վաճառքի կրճատման ֆոնին: 2015-ին սմարթֆոնների շուկան վատագույն աճն է արձանագրել 2013-ից ի վեր: Ամբողջ աշխարհում սմարթֆոնների վաճառքն ավելացել է 13,5% (մինչև 329,6 մլն): Տեմպը նվազել է Չինաստանում վաճառքի վատ ցուցանիշների և ֆոնդային բորսայի ճգնաժամի պատճառով: Այժմ երկիրը սպառում է բոլոր արտադրվող սմարթֆոնների 30%-ը, սակայն ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում նրա շուկան հագեցավ, իսկ վաճառքները նվազեցին 4%-ով: Սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող աշխարհում չորրորդը համարվող չինական Xiaomi-ն հայտարարել է, որ սմարթֆոնների արտադրություն է սկսում Հնդկաստանում: Ըստ ընկերության ղեկավարության, այս քայլը թույլ կտա կրճատել ծախսերն ու ամրացնել դիրքերը արագ զարգացող շուկայում, ինչը համահունչ է ընկերության բիզնեսի գլոբալ ընդլայնման պլաններին: Հնդկաստանը պոտենցիալ հսկայական շուկա է: Գրեթե մեկ տարում երկիրը մեծությամբ սպառման երկրորդ շուկան դարձավ Xiaomi-ի արտադրանքի համար Չինաստանից հետո: Այդ շուկա դուրս գալուց հետո ընկերությունն այնտեղ վաճառել է 3 մլն սմարթֆոն ու պլանշետ: Xiaomi-ի սմարթֆոնները հավաքվում են թայվանական Foxconn պայմանագրային արտադրողի գործող ֆաբրիկայում, որն իր հերթին հայտարարել է, որ մտադիր է 5 մլրդ դոլար ներդրնել Հնդկաստանում գործող գործարաններում և գիտահետազոտական լաբորատորիաներում: Xiaomi inc-ը չինական ընկերություն է, որը հիմնադրել է Լեյ Ցզյունը 2010-ին: Ընկերության արտադրած հեռախոսները մեծ պահանջարկ ունեն Չինաստանում, կան նույնիսկ կեղծումներ: Սմարթֆոնների վաճառքը, որոնք ընկերությունը վաճառում է իր կայքից, ընդամանեը մի քանի րոպե են տևում: Վաճառքի ծավալները ներքին շուկայում նույնպես տպավորիչ են: Xiaomi-ն հայտարարում է 20 մլն երկրպագուների մասին, որոնք ամեն օր մինչև 5 մլն հավելված են քաշում ընկերության առցանց խանութից: 2015-ին նախատեսվում է իրացնել 100 մլն սմարթֆոն: Ըստ որոշ գնահատականների, ընկերության արժեքը 2012-ին մոտ 4 մլրդ դոլար էր: 2013-ի կեսին այն հասավ 10 մլրդ դոլարի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |