«Շանթ-2015» զորավարժություն՝ սեպտեմբերի սկզբին![]() 2 սեպտեմբերի 2015 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտմբերի 3-ից 6-ը կանցկացվի «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը: Զորավարժությունը ղեկավարելու է ՀՀ նախագահը: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Տեղեկացվել է, որ հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի անցկացվել է ցուցադրական մի քանի պարապմունք: Ռազմավարական հրամանատարաշտաբային նախորդ մարզումներն անցկացվել են 2013-ի աշնանը: «Արձագանք-2013» մարզումների ընթացքում խաղարկվել է ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացը իրավիճակի սրման պայմաններում: Ճշգրտվել են պետական կառավարման համակարգը ագրեսիայի հետմղման պատրաստականության փոխադրելու ղեկավար նորմատիվ ակտերը: Խաղարկվել է նաև հակառակորդի ագրեսիայի հետմղման և հակահարձակման գործողությունների սցենարը իրավիճակի սրման սկզբնական շրջանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |