Հայ-արաբական միության քարտուղար. Պետուժերը վերահսկում են Սիրիայի հայկական շրջանները

Հայ-արաբական միության քարտուղար. Պետուժերը վերահսկում են Սիրիայի  հայկական շրջանները

PanARMENIAN.Net - Սիրիայի հայկական թաղամասերն ամբողջությամբ պետական ուժերի վերահսկողության տակ են գտնվում: Այս մասին հայտնել էՀայ-արաբական իրավական միության քարտուղար Վահե Մահշիկյանը:

BBC-ի ռուսական ծառայությունը սեպտեմբերի 2-ին տեղեկություն էր տարածել, որ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մարտերի ընթացքում առաջ են եկել դեպի Դամասկոսի կենտրոն: Ջիհադականները մոտենում են քաղաքի կենտրոնին այլ ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող տարածքները հետ գրավելու հաշվին։ Կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներն այդ շրջանում նրանց դեռևս չի հաջողվել գրավել:

«Դամասկոսում վիճակն ընդհանուր առմամբ կայուն է: Մայրաքաղաքը գտնվում է պետական ուժերի վերահսկողության ներքո, չհաշված այն, որ ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող Ժոպար և Հարասթա թաղամասերից այն ամեն օր ռմբակոծվում է», - ասել է Մահշիկյանը, մեջբերում է «Sputnik-Արմենիա»-ն:

Նրա խոսքով` սեպտեմբերի 2-ին Լաթաքիայում ավտոմեքենա է պայթեցվել, ինչը մեծ վնասներ է պատճառել պաղեստինյան թաղամասերի բնակիչներին:

Սեպտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Դամասկոսի հայաբնակ շրջաններում իրավիճակի հետ կապված դեռևս տեղեկություն չունեն:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---