World Resources Institute. ՀՀ-ին կարող է երաշտ սպառնալ 3 սեպտեմբերի 2015 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 22-րդն է այն 33 երկրներից, որոնք կարող են առաջիկա 25 տարվա ընթացքում երաշտի սպառնալիքի տակ հայտնվել: Այս մասին ասվում է World Resources Institute–ի զեկույցում։ Հայաստանը հնարավոր առավելագույն 5 միավորից ստացել է 4.6 միավոր։ Այդ ցուցակում են նաև սահմանակից երկրները` Իրանը (13-րդ տեղում, 4,91 միավորով), Ադրբեջանը (18-րդ տեղում, 4,69 միավորով) և Թուրքիան (27-րդ տեղում, 4,27 միավորով), գրում է «Sputnik-Արմենիա»-ն: Բահրեյնը, Քուվեյթն ու Քաթարն արժանացել են 5-ական միավորի։ Ինչպես նշվում է զեկույցում, խմելու և ոռոգման ջրերի պաշարների կրճատմանը նպաստում են կլիմայական փոփոխությունները, բնակչության քանակի աճը և ապրանքների և ծառայությունների մեծ ծավալների պահանջարկի բավարարման անհրաժեշտությունը։ Ավելի մեծ քանակով ապրանքների և ծառայությունների պահանջարկի բավարարման անհրաժեշտությունը բերում են ինչպես խմելու, ոռոգման, այնպես էլ արդյունաբերական նպատակներով օգտագործվող ջրի պաշարների նվազման: ՀՀ-ն քաղցարահամ ջրերի պաշարներով համարվում է «միջին չափով ապահովված» պետություն: Ոռոգելի երկրագործությունը գյուղատնտեսության 80%-ն է կազմում: Մինչև 1990-ը Հայաստանում կառուցվել և գործել են 80 ջրամբար, ջրանցք, 403 պոմպակայան, 2221 խորքային և արտեզյան հոր: ՀՀ-ն հարուստ չէ մակերևութային ջրերով: Հայաստան հարևան երկրներից գրեթե ջուր չի հոսում, այլ ընդհակառակը Հայաստանի ջրային պաշարների զգալի մասը հոսում է հարևան երկրներ: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |