Լավրոնենկոն և Միրոնովան` Սպիտակի երկրաշարժի մասին Սարիկ Անդրեասյանի ֆիլմում![]() 18 սեպտեմբերի 2015 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմում կնկարահանվեն Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովն ու Սաբինա Ախմեդովան, ասվում է «Մաս Մեդիա» կինոընկերության մամուլի հաղորդագրության մեջ: Սյուժեի հիմքում 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժն է, որը 25 հազար մարդու կյանք խլեց, մոտ կես միլիոն մարդ անօթևան մնաց: «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի գլխավոր հերոսները երկու տղամարդիկ են` հայազգի երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանն ու ազգությամբ ռուս տարեց Անդրեյ Բերեժնոյը: Հայտնվելով երկրաշարժի էպիկենտրոնում` նրանք ոչ թե ուղղակի աղետի ականատեսներն են դառնում, այլ բոլոր ջանքերը գործադրում են այլոց օգնելու համար: Երեկվա թշնամիները ստիպված են լինում մոռանալ անցյալը հանուն ապագայի: Ֆիլմի բյուջեն 5 մլն դոլար է: Շուտով պրոդյուսերները կհայտարարեն հայկական քասթինգը: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2015-ի հոկտեմբերին Մոսկվայում, իսկ հետո կշարունակվեն Գյումրիում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |