Դիարբեքիրում հայկական եկեղեցին՝ ոստիկանների կրակոցների թիրախում

Դիարբեքիրում հայկական եկեղեցին՝ ոստիկանների կրակոցների թիրախում

PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում օրեր առաջ հայտարարված պարետային ժամի ընթացքում զգալի վնասներ է կրել հայկական եկեղեցին: Նախանգի Հասըրլը թաղամասում գտնվող հազարամյա կաթոլիկ եկեղեցին ոստիկանների կրակոցների թիրախ է դարձել:

Միջագետքի հայերի միության նախագահ Արաթ Կարագյոզյանի վկայությամբ՝ եկեղեցու ներսում գտել են փամփուշտների պարկուճներ, ոստիկանները կոտրել են եկեղեցու պատմական դռները, ավերել են դեռ վերջերս վերանորոգված կառույցը, գողացել եկեղեցում և պահեստում գտնվող մի շարք պատմական նշանակության արվեստի գործեր ու զարդանախշ քարեր, թուրքական Dicle-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Ոստիկանությունը եկեղեցի է մտել՝ կոտրելով պատմական դռները: Եկեղեցին մոտ 300.000 թուրքական լիրայի վնաս է կրել: Մենք նախ կուսումնասիրենք կրած վնասի չափը, ապա կտեղեկացնենք հանրությանը: Նաև բողոք կներկայացնենք Դիարբեքիրի դատախազություն»,- նշել է Կարագյոզյանը:

Վերջինս նաև հիշեցրել է Թուրքիայի Շրնաք նահանգի Ջիզրե քաղաքում ավելի վաղ տեղի ունեցած դեպքը, երբ զայրացած ոստիկանը դիմել էր քաղաքի բնակիչներին՝ ասելով. «Դուք բոլորդ հայ եք»: Միջագետքի հայկական միության նախագահը ցավով ընդգծել է, որ հայ լինելը ընկալվում է որպես բացասական հանգամանք:

Սեպտեմբերի 18-ին թուրք-իրանական սահմանին մոտ գտնվող Թուրքիայի Վանի նահանգի Բաշքալե շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները կրակ են բացել թուրք սահմանապահների ուղղությամբ:Ինչպես հաղորդում է թուրքական Haberay լրատվակայքը, ՔԲԿ-ականները կրակ են բացել Բաշքալեի 4-րդ սահմանապահ գումարտակի ենթակայության տակ գտնվող Քոջդաղի սահմանապահ ստորաբաժանման ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է մեկ թուրք զինվոր:

Վերոնշյալից հետո ՔԲԿ-ի զինյալները դիմել են փախուստի: Թուրքական աղբյուրը հայտնում է, որ զինյալներին ձերբակալելու և վնասազերծելու համար տարածքում թուրքական ուժերի կողմից սկսվել է օդային օպերացիա:

Դիարբեքիրի Սուր շրջանում սեպտեմբերի 7-ին բախումներ են եղել, որոնց հետևանքով վնասվել են նաև տարածքում գտնվող հայկական եկեղեցին և մզկիթը: Հայկական պատմական Սուրբ Կիրակոս եկեղեցու մոտակայքում ինքնաշեն ռումբ է պայթել, որի հետևանքով կոտրվել են եկեղեցում ապակիները: Բացի այդ, եկեղեցու ցուցանակի վրա հայտնաբերվել են փամփուշտների հետքեր:

Սեպտեմբերի լույս 10-ի գիշերը Ստամբուլի հայաբնակ թաղամասերում թուրք ազգայնականների խմբերի հարձակման պատճառով լարված է եղել: Ըստ աղբյուրի` հարձակումը եղել է ծրագրված. ազգայնականները հանդես են եկել հատուկ կոչերով` «այս թաղերը պիտի դարձնենք հայերի և քրդերի գերեզմաններ»:

Թուրքիայի արևելյան շրջաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Anadolu»-ի ներկայացրած տվյալների համաձայն` 65 օրվա ընթացքում (հուլիսի 7-ից սեպտեմբեր) թուրքական ուժերի կողմից սպանվել է 1116 քուրդ զինյալ, 18 հոգի վիրավորվել են, իսկ 40 զինյալ` ձերբակալվել: Մեկ այլ տվյալներով նշվում է նաև, որ այս ընթացքում ՔԲԿ-ականների հարձակումների հետևանքով սպանվել է 110 թուրք ծառայող (զինվոր, ոստիկան, թիկնապահ): Գործակալության տվյալներով հուլիսի 24-ից մինչ այժմ, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, ինչպես նաև PKK –ի երիտթև համարվող «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H) հետ կապ ունենալու կասկածով բերման է ենթարկվել 2337 մարդ, որից 625-ը ձերբակալվել է:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---