Դժգոհ գյուղացիները փակել էին ճանապարհները. Նախարարը խոստացել է՝ խաղողի ամբողջ բերքը կմթերվի![]() 18 սեպտեմբերի 2015 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով, որպեսզի գյուղնախարար Սերգո Կարապետյանը պարզաբանի, թե ինչու գործարանները չեն սկսել խաղողի մթերումը։ Գյուղացիներին հանդիպել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու խոստացել, որ խաղողը չի փչանա, գործարանները երկու օրից կսկսեն մթերումը։ Գյուղացիները բացեցին ճանապարհը՝ համաձայնելով երկու օր սպասել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նմանատիպ խնդիր կա նաև Արարատի մարզում. նույն օրը մի շարք համայնքների բնակիչներ փակել էին Արարատ-Երևան ճանապարհը: Այն բացվել է միայն նախարարի այցից հետո: Կարապետյանը գյուղացիներին փոխանցել է, որ հորդորել է գործարանների տնօրինությանը` մթերել գյուղացու արտադրած ամբողջ խաղողը: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հայտնել է, որ այս տարի խաղողի բերքը սովորականից առատ է, իսկ որոշ մթերող կազմակերպություններ դեռ չեն սկսել մթերումները, գյուղացիների մոտ առաջացել է խաղողի ավելցուկ և դժգոհություն: «Նախարարը հանդիպել է գյուղացիների հետ, իրավիճակը բացատրվել է, ոչ մի կիլոգրամ խաղող չի մնա, ինչքան էլ որ լինի», - ասել է փոխնախարարը: Նրա խոսքով՝ 18 ընկերություն խաղող են մթերում, սեպտեմբերի 20-ից էլ «Նոյը» կսկսի այդ գործընփացը, որպես ամենախոշոր մթերող: Սեպտեմբերի 16-ին Կոնյակագործների միության ընդլայնված նիստի ժամանակ գյուղնախարարն անդրադարձել էր խաղողի մթերումների խնդրին: Նա նշել էր, որ արդեն մեկ շաբաթ է երկրի 3-4 մարզում ընթացքի մեջ են մթերման աշխատանքները, և բոլոր ընկերություններն էլ պատրաստակամ են մթերել արտադրված բերքը, սակայն, ըստ Կարապետյանի, ներկայումս առկա են որոշակի ֆինանսական խնդիրներ: Նա հավելել էր, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում բոլոր մթերող կազմակերպությունները պետք է սկսեն մթերման աշխատանքները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |