Նալբանդյանը՝ CORLEAP-ի խորհրդաժողովում. Ադրբեջանը միշտ մերժում է ցանկացած գործակցություն![]() 18 սեպտեմբերի 2015 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հարևան Ադրբեջանը խախտելով հանձնառությունները և հակասելով տարածաշրջանային գործակցության ոգուն, միշտ մերժում է ցանկացած գործակցություն, ներառյալ անդրսահմանային: Այս մասին սեպտեմբերի 18-ին Երևանում կայացած Արևելյան գործընկերության երկրների տարածքային և տեղական իշխանության մարմինների խորհրդաժողովի՝ CORLEAP բյուրոյի հանդիպման ավարտից հետո լրագրողներին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Արտգործնախարարի խոսքով, միաժամանակ, սահմանի մյուս կողմում շարունակվում է Թուրքիայի կողմից շրջափակումը, որը խոչընդոտում է տարածաշրջանային գործակցությանը: Նալբանդյանը խոսել է նաև դրական փոփոխություն մասին՝ նշելով Վրաստանի և Հայաստանի միջև գործակցությունը տարբեր նախագծերի շրջանում: Նրա խոսքով՝ անդրսահմանային գործակցությունը շատ կարևոր է՝ տարածաշրջանային աշխատանքներին նպաստելու հարցում: Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ընդլայնել տեղական ժողովրդավարությունը՝ հավելելով, որ Եվրոպական շրջանակային համաձայնագիրը կարևոր գործիք է այս առումով: Նախարարը հույս էհայտնել, որ այս քննարկումը կնպաստի տեղական և տարածաշրջանային գործակցությանը, գրում է Panorama.am-ը: Հայաստանն 2015-ի ԵՄ Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների խորհրդաժողովում՝ CՕLEAP, համանախագահող կողմն է: Արևելյան գործընկերության երկրների տարածքային և տեղական իշխանության մարմինների կոնֆերանսը՝ CORLEAP, ստեղծվել է Տարածաշրջանների կոմիտեի կողմից (CoR) 2011-ին՝ ԵՄ-ի Արևելյան գործընկերության երկրներին տարածքային և տեղական հարթություն բերելու նպատակով: CORLEAP-ը համախմբում է 36 տարածքային և տեղական քաղաքական գործչի, որոնցից 18-ը՝ CoR-ից, 18-ը՝ Արևելյան գործընկերության երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա: Բյուրոյի հանդիպման ավարտից հետո Տարածաշրջանների եվրոպական կոմիտեի նախագահ և CORLEAP-ի համանախագահ Մարկկու Մարկկուլան լրագրողներին ասել է, որ Եվրամիությունն ընձեռում է Հայաստանին գործակցության մեծ հնարավորություններ բոլոր այն ոլորտներում, որոնք վերաբերում են քաղաքական, գյուղական, ներառյալ տնտեսական զարգացմանը: «Մեր հիմնական ուղերձն է՝ ունենալ գործողությունների հստակ ծրագիր», - ասել է համանախագահը: Նրա խոսքով, տեղյակ լինելով, որ Հայաստանը բարդություններ ունի էներգետիկ ոլորտում, կարևորում են էներգետիկ արդյունաբերության ապահովման համար տարբեր աղբյուրների ձեռք բերումը: Մարկկուլան նաև նշել է, որ Եվրոպայով մեկ սփռված հայ երիտասարդներին պետք է ինտեգրել այնպիսի աշխատանքների, որոնք կնպատեն Հայաստանի զարգացմանը. «Ինչպես գայթակղել, որպեսզի այդ ուղեղները հետ գան: Պետք է մշակել նորարարական ցանց ու գրավել երիտասարդ թվայնացված սերնդին, ինտեգրել գլոբալ աշխատանքներին»: Ըստ նրա՝ Եվրոպան փորձում է ստեղծել նման ցանց, ներգրավել քիչ զարգացած երկրների երիտասարդներին՝ ցույց տալու, որ իրենց ապագան իրենց հայրենիքում է: Բյուրոյի հանդիպման ժամանակ CORLEAP-ի համանախագահ, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է Եվրամիության հետ գործընկերությունը և ապակենտրոնացման քաղաքականությունը: Ըստ նրա՝ CORLEAP-ի հիմնական նպատակն է տարածքային և տեղական իշխանություններին և համայնքներին ներգրավել ԵՄ-ի որոշումների կայացման գործընթացին և նրանց տեղեկացնել ԵՄ քաղաքականության մասին. «Տեղական և տարածաշրջանային իշխանությունները կարևոր օղակ են կենտրոնական իշխանությունների հետ շփումներն ապահովելու գործում»: Երիցյանը կարևորել է տեղական իշխանությունների դերը երկրի ընդհանուր զարգացման համատեքստում: Բյուրոյի հանդիպումից հետո կայանալու է Արևելյան գործընկերության երկրներում տեղական ժողովրդավարությանը նվիրված խորհրդաժողով, որի ընթացքում քննարկվելու է տեղական ժողովրդավարության և տեղական ու տարածքային իշխանությունների դերը ԵՄ և Արևելյան գործընկերության զարգացման գործում: CORLEAP-ը համախմբում է 36 տարածքային և տեղական քաղաքական գործիչների, որոնցից 18-ը ՝ CoR-ից, 18-ը՝ Արևելյան գործընկերության երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա: CORLEAP-ը ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում տարածքային հարթությունը ներկայացնող համատեղ ժողով է, որը համախմբում է ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներին: Խորհրդաժողովը միակ հարթակն է, որը հնարավորություն է ստեղծում քննարկելու քաղաքների և ռեգիոնների դերակատարումը Արևելյան գործընկերության զարգացման համատեքստում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |