Փոխվարչապետը կանխատեսված 4,1%-ից ավելի ցածր տնտեսական աճ է սպասում. ԱԶԲ-ն վատացրել է ցուցանիշը![]() 22 սեպտեմբերի 2015 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը չի հավատում, որ տարին կփակվի 4.1% տնտեսական աճով, ինչպես ամրագրված է 2015-ի պետբյուջեում: «Ես սպասում եմ ավելի ցածր աճ, բայց դա իմ անձնական սպասումներն են, պաշտոնական գնահատականներ հնարավոր կլինի տալ մի քիչ ավելի ուշ, երբ մանրամասն տվյալներ ունենանք», -ասել է Գաբրիելյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) սեպտեմբերի 22-ին հրապարակած իր «Ասիայի զարգացման 2015-ի թարմացված տեսությունում» ՀՀ-ի 2015-ի արդյունքներով 1.6% տնտեսական աճի իր նախկին կանխատեսումը վատացրել է մինչև 1.2%՝ Հայաստանի գործընկեր երկրներում շարունակվող տնտեսական խնդիրների պատճառով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսին վերահաստատել է իշխանությունների մտադրությունը՝ ապահովել 4.1% տնտեսական աճի ցուցանիշը: Ըստ Աբրահամյանի՝ ՀՀ-ն բոլոր ոլորտներում ունի աճ, միակ անկումը ապրանքաշրջանառության մեջ է, որը կապված է ՌԴ-ի տնտեսության անկման հետ: Սակայն տնտեսական աճի հետ կապված կառավարությունում միակարծություն չկա. սեպտեմբերին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում ծավալների անկում կա: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է Հայաստանի տնտեսական աճի հեռանկարը և 2015-ի համար կանխատեսում է 0% աճ՝ ապրիլին 1% կանխատեսված անկման փոխարեն, իսկ 2016-ի համար կանխատեսում է 1% աճ՝ նախորդ 0%-ի փոխարեն: Կանխատեսման բարելավումը ԱՄՀ-ն պայմանավորում է նրանով, որ առաջին կիսամյակում Ռուսաստանում, որից Հայաստանի տնտեսությունը մեծ կախում ունի, տնտեսական աճի ցուցանիշներն սպասվածից քիչ վատթար են եղել: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակված կանխատեսումների համաձայն՝ Հայաստանը 2015-ը կփակի ընդամենը 0.9% տնտեսական աճով, իսկ ԵՏՄ-ն ՝ 2.4% անկումով: 2015-ի հունվարի հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.2%-ով գերազանցել է 2014-ի ցուցանիշը նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ ցուցանիշը օգոստոսի 20-ին հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: 2015-ի հուլիսին հունիսի համեմատ նույն ցուցանիշը աճել է 9.2%-ով, իսկ 2014-ի նույն ամսվա՝ հուլիսի համեմատ՝4%-ով: 2014-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.9%: Ըստ պետբյուջեի` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2015-ին նախատեսված է 4,1 տոկոսի չափով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |