Էրդողանը Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ. Վշտացած ենք Սիրիայի վերաբերյալ ՌԴ վերջին հայտարարություններից![]() 23 սեպտեմբերի 2015 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-ին Մոսկվայում իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Սիրիայում ստեղծված իրավիճակը և «Թուրքական հոսքի» վերաբերյալ չհամաձայնեցված հարցերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Էրդողանը մեկօրյա աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, որտեղ մասնակցում է Մոսկվայի մզկիթի նոր համալիրի բացմանն ու բանակցություններ է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Գլխավոր հարցը, որը քննարկվելու է ՌԴ նախագահի հետ բանակցություններում, Սիրիան է: Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ առանձնահատուկ են տնտեսական ոլորտում, սակայն ռուսական կողմի վերջին հայտարարությունները սիրիական խնդրի վերաբերյալ մեզ շատ են վշտացնում: «Թուրքական հոսքի» վերաբերյալ մենք պայմանավորվածության ենք հասել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն դեռևս մնում են չհամաձայնեցված հարցեր, որոնք մենք քննարկելու ենք»,-հայտարարել է Էրդողանը թուրքական Kanal 7 և Ulke TV հեռուստաալիքներին տված հարցազրույցում Մոսկվա մեկնելուց առաջ: Սիրիայի ԱԳՆ ղեկավարը սեպտեմբերի 17-ին հայտարարեց, որ Սիրիայի ղեկավարությունը կարող է խնդրել Մոսկվային, որպեսզի ՌԴ զինված ուժերը մասնակցեն ահաբեկչության դեմ համատեղ պայքարին, եթե նման անհրաժեշտություն լինի: Ռուսաստանը պատրաստ է քննարկել «Իսլամական պետության» դեմ գործողության մասին Դամասկոսի խնդրանքը, եթե վերջինս դիմի այդ հարցով: Սիրիայի ղեկավարության խնդրանքը, եթե այդպիսին լինի, որ Ռուսաստանի զինվորները սիրիացի զինվորականների հետ միասին մասնակցեն ռազմական գործողություններին, կդիտարկվի և կքննարկվի երկկողմ շփումների շրջանակում, հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կարող է Սիրիային օգնել քաղաքական ազդեցությամբ, սպառազինության մատակարարումներով, բայց մտադիր չէ Սիրիա ուղարկել զինված ուժերի ստորաբաժանումներ: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով ՀԱՊԿ նստաշրջանում Վլադիմիր Պուտինի՝ Սիրիային օգնելու համար կոալիցիա ստեղծելու վերաբերյալ խոսքերին: Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր 2000 ռուս զինծառայողների Լաթակիայի ավիաբազայում տեղակայման մասին: Ըստ աղբյուրների, Մոսկվան որոշել է Սիրիայում 28 ինքնաթիռ տեղակայել` 4 ՍՈւ-27 կործանիչ, ՍՈւ-24 12 ռազմաճակատային ռմբակոծիչ և ՍՈւ-25 12 ինքնաթիռ, ինչպես նաև մոտ 20 ռազմական և տրանսպորտային ինքնաթիռ: Times of Israel-ը հայտնում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Սիրիայում քննարկման թեմա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը: Մինչդեռ Մոսկվան ու Թեհրանը հայտարարել են, որ մտադիր են միասին պայքարել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |