Ռուսական Vk.com սոցիալական ցանցը մշակում է սեփական մեսենջերը՝ նախատեսված Windows և MacOS օպերացիոն համակարգերի, ինչպես նաև Android ու iOS շարժական պլատֆորմների համար։ Ինչպես հաղորդում է «Իզվեստիան», նոր արտադրանքի թողարկումը տեղի կունենա տվյալների գաղտնազերծման նոր պրոտոկոլի ստեղծումից հետո, որը թույլ կտա ցանցի ներսում արագացնել տվյալների փոխանակումը։
ՀայաստանումVk.comսոցցանցում գրանցված մոտ 860 հազար օգտատեր կա: Ըստ վերլուծաբանների, նրանցճնշող մեծամասնությունն ակտիվ չէ` գրանցվելով միայն երաժշտական և տեսանյութերի բովանդակությունից օգտվելու համար:
Սերգեյ Կրավցովը, ով հայտնի է որպես QIP-ի մշակող, ճշտում է, որ Vk.com-ը վաղուց արդեն Ռուսաստանի ամենահայտնի մեսենջերն է։ Սակայն նրա սերտ ինտեգրումը սոցիալական ցանցի հետ մեսենջերի առաջ մի շարք սահմանափակումներ է դնում։ Այդ իսկ պատճառով, մշակվող պրոտոկոլը թույլ կտա աշխատել ինչպես սոցիալական ցանցի հետ, այնպես էլ նրանից առանձին։
Վերլուծաբան Լեոնիդ Դելիցինը հիշեցում է, որ մեսենջերների շուկայում արդեն առկա են մի շարք որակյալ ու արագ լուծումներ, իսկ Vk.com-ն, ամենայն հավանականությամբ, շեշտը կդնի շարժական մեսենջերի վրա, որը առավել կտարածվի զարգացող երկրների բնակիչների շրջանում։
«ՎԿոնտակտե»-ն (vk.com) Եվրոպայի խոշորագույն սոցցանցն է, որը պատկանում է Mail.Ru Group-ին: SimilarWeb-ի տվյալներով,Vk.com-ն առաջինն է ըստ պահանջվածության Ռուսաստանում և Ուկրաինայում, և 6-ը`աշխարհում: Նախագիծը մեկնարկել է 2006-ի հոկտեմբերի 10-ին: Հաճախելիությունը 2015-ին հասել է ամսական 314,7 միլիոնի: