Մոսկվայում քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձան կտեղադրվի. Կհեղինակի Գեորգի Ֆրանգուլյանը![]() 24 սեպտեմբերի 2015 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձանը, որը պետք է տեղադրվի Մոսկվայի կենտրոնում, կստեղծվի Գեորգի Ֆրանգուլյանի նախագծով։ Այս մասին տեղեկացնում է քանդակագործի պաշտոնական կայքը: Հուշարձանի նախագիծն ընտրելու նպատակով անցկացված մրցույթին ներկայացվել էր 336 աշխատանք: Դրանցից մասնագիտական ժյուրին ընտրել է Ֆրանգուլյանի «Վշտի պատ» նախագիծն, որն իրենից ներկայացնում է տարածքային երկկողմանի մակերևույթ՝ կազմված մարդկային սխեմատիկ ուրվագծերից: Համացանցում սկսվել է հուշարձանը կանգնեցնելու համար անհրաժեշտ դրամահավաքը։ Այն մտադիր են տեղադրել 2016-ի հոկտեմբերի կեսերին։ Քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնել առաջարկել են ռուսական իրավապաշտպան ընկերությունները: Նախաձեռնությունը ստացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը։ Քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն Եկատերինբուրգում ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հուշարձանի հեղինակն է: Նրա խոսքով՝ հուշարձանը մարմնավորում է 1990-ականների ոգին` հին հայացքների փլուզումն ու դեպի նոր կյանք առաջին քայլը: Հուշարձանը պատրաստվել է սպիտակ մարմարից: 2011-ի փետրվարի 1-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիսավոր կերպով բացել է հուշարձանը: Ֆրանգուլյանը նաև Մոսկվայում գրող Բուլատ Օկուջավայի հուշարձանների հեղինակն է: Գեորգի Ֆրանգուլյանը ռուսաստանաբնակ քանդակագործ է` ծնունդով Թբիլիսիից: Նա Արբատում Բուլատ Օկուջավայի և Նովոդևիչևի գերեզմանոցում` Բորիս Ելցինի հուշարձանի հեղինակն է: Ֆրանգուլյանի աշխատանքները գտնվում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Հունգարիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Բելգիայում: Նրա քանդակները ներկայացված են նաև Պետական Տրետյակովյան պատկերասրահում, Ա. Ս. Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում և այլուր: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |