Երեւանում բացվել է Ցեղասպանության եւ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

PanARMENIAN.Net - Հեկտեմբերի 27-ին Երեւանում կայացել է Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումը: Բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ, արտասահմանյան պետությունների դեսպանատների, ԶԼՄ-ների, Հայաստանի Ազգությունների Միության ներկայացուցիչներ, Հրեական համայնքի անդամներ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են Հայաստանի Հրեական համայնքում, հայ հայտնի երգահան Վիլի Վայները խնդրեց մեկ րոպե լռությամբ նշել Ցեղասպանության եւ Հոլոքոստի զոհերի հիշատակը, հետո նրա «Երգ Երգոց» ստեղծագործության ջութակային կատարման ներքո կայացել է հուշարձանի բացումը: Ժապավենը կտրելու պատվավոր իրավունքը տրվեց Հայաստանի Հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերին, Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշա Մեիր-Բուրշտեյնին, մեկենաս, «Արարատից Սիոն» գրքի հեղինակ Ալեքսանդր Պորյադոչնիին եւ կոմպոզիտոր Վիլլի Վայներին: Հայաստանի գլխավոր ռաբբին մոմ վառեց եւ Կադիշ կարդաց, ինչից հետո հնչեց երաժշտությունը «Շինդլերի ցուցակը» կինոնկարից:
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---