ՀՀ-ն բարելավել է դիրքը համաշխարհային մրցունակության վարկանիշում՝ 140 երկրից 82-րդն է30 սեպտեմբերի 2015 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը համաշխարհային մրցունակության ինդեքսի վարկանշային ցանկում զբաղեցրել է 82-րդ տեղը՝ դիրքը բարելավելով 3 կետով: Այս մասին տեղեկացնում է Համաշխարհային տնտեսական ֆորումը՝ հրապարակած «2015-2016 համաշխարհային մրցունակության մասին զեկույց»-ում: 2014-ին ՀՀ-ն վարկանիշային ցանկում զբաղեցրել էր 85-րդ տեղը: Համաշխարհային մրցունակության զեկույցն իր վերլուծություններն ամփոփում և համեմատվող երկրներին դասակարգում է Համաշխարհային մրցունակության ինդեքսի միջոցով։ Վերջինս մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից: Աղյուսակը կազմված է 12 հիմնական չափանիշի հիման վրա՝ պետության կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության և կրթության ոլորտների ցուցանիշների, ապրանքների շուկայի և աշխատաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, տեխնոլոգիական պատրաստության, շուկայի ծավալների և այլն։ Զեկույցը գնահատել է 140 տնտեսության մրցունակությունը։ Վարկանշային ցանկի առաջատար եռյակում մնացել են Շվեյցարիան, որը 7-րդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը, Սինգապուրն ու ԱՄՆ-ն, որոնք, համապատասխանաբար, երկրորդ և երրորդ տեղերում են: Վրաստանը մրցունակության ցանկում զբաղեցրել է 66-րդ տեղը, Ադրբեջանը՝ 40-րդ տեղը, Թուրքիան՝ 51-րդ, Իրանը՝ 74-րդ, Ռուսաստանը՝ 45-րդ տեղը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով |