«Ինտեր ՌԱՕ»-ն հայտնել է ՀԷՑ-ն ու Հրազդանի ՋԷԿ-ը «Տաշիր»-ին վաճառելու մասին30 սեպտեմբերի 2015 - 17:48 AMT PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ» ԲԸ-ն պայմանագիր են կնքել Հայաստանի էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի մասին: Գործարքը կավարտվի Հայաստանի կառավարության կողմից հավանության արժանանալուց և Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշումից հետո: «Վեդոմոստին» Ինտերֆաքսի վրա հղումով հայտնում է, որ ըստ «Ինտեր ՌԱՕ»-ի մամուլի հաղորդագրության, գործարքն առնչվում է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ին: Ակտիվները կշարունակեն ամբողջ ծավալով կատարել նախկինում ստանձնած պարտավորությունները: Սակայն հայտարարությունից գրեթե անմիջապես հետո «Ինտեր ՌԱՕ»-ն խնդրել է Ինտերֆաքս գործակալությանը, որը տարածել էր հաղորդագրությունը, չեղարկել այն, քանի որ «մամուլի հաղորդագրությունը սխալմամբ էր տեղադրվել իր կայքում»: Ուշադրության է արժանի այն փաստը, որ ընկերությունը չի հերքել վաճառքի առկայությունը, այլ միայն հայտարարել է, որ մտադիր չէր հրապարակել գործարքը: Սեպտեմբերի սկզբին հաղորդագրություն հայտնվեց, որ Հայաստանի էլցանցերն վաճառվում են կիպրոսյան Liormand Holding Limited ընկերությանը: «Կոմերսանտը» նախկինում հայտնել էր, որ ըստ Կիպրսոի ռեեստրի, Liormand-ի ընկերությունների շղթան բերում է Marcuard Trust Ltd-ին, որը Marcuard Heritage-ի կազմում է: Ընկերության գլխավոր տնօրենն ու համասեփականատերը Սինան Բոդմերն է` «Տաշիր» խմբի Ֆորա բանկի տնօրենների խորհրդի անդամը: Marcuard Heritage-ի մյուս համասեփականատերը Հանս Յորգ Ռուդլոֆն է, որը 7 տարի եղել է «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ: «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը նաև ՀԷՑ-ի նախկին սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»-ի տնօրենների խորհրդի նախագահն է: «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը օտարելու մտադրության մասին, ինչ էլ սեպտեմբերի 17-ի նիստին հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: Ընկերության վաճառքի մասին հաղորդագրությունը հաջորդեց էլէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ ՀԾԿՀ որոշման հիմնավորված լինելու մասին ՀՀ կառավարության հրավիրած խորհրդատվական ծառայության հայտարարությանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |