Ադրբեջանը չի բացառում ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը![]() 1 հոկտեմբերի 2015 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի բացառում ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը, Sputnik գործակալությանն է հայտարարել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳՎ հոբելյանական նստաշրջանի ընթացքում: «Երբեք մի ասա երբեք»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, պատասխանելով համապատասխան հարցին, և հստակեցրել է, որ այժմ իր երկիրը «կենտրոնացած է երկկողմ հարաբերությունների կառուցման» վրա Եվրասիական դաշինքի երկրների հետ: Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտնել էր, որ Ադրբեջանը, Իրանը, Հնդկաստանը և Մոնղոլիան քննարկում են ԵՏՄ հետ համագործակցության հնարավորությունը, իսկ Թուրքիան ցանկություն է հայտնել առևտրային համաձայնագիր կնքել միության հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Միությանն անդամակցում են նաև ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ մոտ 40 երկիր ու միավորում շահագրգռված է ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու հարցում: Ավելի ուշ, Ղազախստանի փոխնախարար Թիմուր Ժակսիլիկովը հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում Նոր Զելանդիայի, Լատինական Ամերիկայի երկրների հետ: Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ «Հայաստանը, որպես ԵՏՄ լիիրավ անդամ, մասնակցում է միության բոլոր գործընթացներին», մեկնաբանելով հայկական կողմի մասնակցությունը ԵՏՄ-ում նոր անդամ ներգրավելու բանակցություններին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |