«ԱրմենՏելի» ձեռքբերման մրցույթի հաղթողը դեռեւս հայտնի չէ 1 նոյեմբերի 2006 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը դեռեւս պաշտոնապես համապատասխան փաստաթուղթ չի ստացել OTE հունական ընկերությունից հայկական հեռահաղորդակցային «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է նախարարության մամլո քարտուղար Թամարա Գալեչյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հաղորդել է, որ, հավանաբար, OTE- համապատասխան փաստաթղթեր կներկայցնի կառավարությանը հոկտեմբերի կեսին: Նրա խոսքերով, հունական ընկերությունն, ըստ օրենքի, պետք է պաշտոնապես տեղեկացնի մրցույթի արդյունքների մասին: «ԱրմենՏելի» բաժնետոմսերի վաճառքի հարցով զբաղվում է անգլիական HSBC բանկը, դա OTE-ի խնդիրն է, թե ում նա կվաճառի իր բաժնետոմսերը, սակայն, իհարկե, հարկավոր է Հայաստանի կառավարության համաձայնությունը»,-նշել է Անդրանիկ Մանուկյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նշենք, որ ընթացիկ տարում հունական OTE ընկերությունը մրցույթ էր հայտարարել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի իր 90 տոկոսը վաճառելու համար: Մրցույթին մասնակցել են 16 ընկերություններ, սակայն մրցույթի երկրորդ փուլ են դուրս եկել ռուսական «ՎիմպելԿոմ» եւ MTC ընկերությունները, ինչպես նաեւ ETISALAT (Emirates Telecommunications Corporation/Istithmar ETV -Emergent Telecom Ventures) եւ VTEL Holdings/Knightsbridge Associates ընկերությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |