Իրաքյան օդուժն ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի ավտոշարասյանը: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Ռմբակոծության հետևանքով սպանվել են ալ-Բաղդադիի երեք տեղակալը՝ ալ-Շիշանին, ալ-Սուրին և ալ-Կարբուլին։
Խմբավորման ղեկավարը վիրավոր է:
Ալ-Շիշանին պատասխանատու էր ԻՊ-ի կառույցի քարոզչության համար, իսկ ալ-Կարբուլին համարվում էր ահաբեկչական խմբավորումների ամենալավ հրամանատարներից մեկը, աղբյուրին հղումով գրում է tert.am-ը:
Հոկտեմբերի 11-ին իրաքցի զինվորականները հայտարարել էին, թե ավիահարվածներ են հասցրել Քարբալա քաղաքի մոտակայքով անցնող ավտոշարասյանը, որով երթևեկել է ալ-Բաղդադին։
Այնուհետ հաղորդվել էր, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդը չի եղել ավտոշարասյան մեջ, որը հարձակման է ենթարկվել Իրաքի ավիացիայի կողմից։
Իրաքյան Քարբալա քաղաքը տեղակայված է Սիրիայի սահմանից ոչ հեռու։
2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։