ՀԲ. Թուրքիայի բյուջեի պակասուրդն աճել է, ներդրումները՝ նվազել![]() 13 հոկտեմբերի 2015 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը հոկտեմբերի դրությամբ Թուրքիայի տնտեսական վիճակի գնահատական է հրապարակել: Ըստ փաստաթղթի՝ թուրքական լիրայի արժեզրկման և նավթի գնի նվազման պայմաններում Թուրքիայում բյուջեի պակասորդը, հակառակ կանխատեսումների, չի նվազել: Չնայած, որ էներգիայի պակասորդը նկատելիորեն նվազել է, այնուամենայնիվ, 2014-ի դրությամբ $42.6 մլրդ-ի համարժեք պակասորդը 2015-ին հասել է $45 մլրդ-ի, Habertürk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Ըստ համաշխարհային բանկի գնահատման՝ բյուջեի պակասորդի նման աճը պայմանավորված է հիմնականում առևտրական գործակցության թուլությամբ և 2015-ի ամռանը գրանցված զբոսաշրջիկների թվի անկմամբ: Բյուջեի պակասորդի վրա բացասաբար է ազդել նաև եվրամիությանն անդամակցության գործընթացի դանդաղ ընթացքը, MENA (Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի) երկրների և Ռուսաստանի հետ կապված դժվարությունները, ինպես նաև՝ երկրի ներսում տիրող քաղաքական անկայությունն ու անորոշությունը Համաշխարհային բանկը արձանագրել է, որ 2013-ից ի վեր Թուրքիայում ներդրումների ծավալները էապես նվազել են՝ զգուշացնելով. «Ներդրողների վստահությունը կրկին նվաճելու և զարգացումը խթանելու համար շտապ անհրաժեշտ է ապահովել քաղաքական կայություն և կառուցվածքային բարեփոխումների կիրառել»: Թուրքիայում իրավիճակը սրվեց Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |