Մերկել. Սիրիայում կարգավորման համար երկխոսություն է անհրաժեշտ ՌԴ և տարածաշրջանի երկրների հետ![]() 15 հոկտեմբերի 2015 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Սիրիական կարգավորման համար անհրաժեշտ է երկխոսություն Ռուսաստանի և տարածաշրջանի երկրների հետ, հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը` ելույթ ունենալով Բունդեսթագում: «Դեպի Եվրոպա փախստականների մեծ հոսքի կարևորագույն պատճառը եղել և մնում է պատերազմը Սիրիայում: Կայունացնելու համար իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում ահաբեկչությունից և բռնությունից սարսափելի տառապող երկրում, անշուշտ, հարկավոր է քաղաքական երկխոսություն վարել, որին պետք է մասնակցի Ռուսաստանը և այլ միջազգային կողմեր, այդ թվում տարածաշրջանի երկրները»,-ասել է Մերկելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: ЕС Frontex գործակալության, սեպտեմբերի վերջի տվյալներով Եվրամիության երկրներ 2015-ի ընթացքում մուտք է գործել մոտ 630 հազար միգրանտ: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ այս միգրացիոն ճգնաժամն աշխարհում խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |