Գործարարների միության նախագահ. Տնտեսական հարաբերությունների լճացումը չի թուլացրել բիզնես միջավայրը![]() 15 հոկտեմբերի 2015 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Օտարերկրյա ներդրողների համար Հայաստանի բիզնես-միջավայրը շատ գրավիչ է, քանի որ Հայաստանը կարողանում է առանձին ծրագրերի պետական օժանդակություն ապահովել, ուղեկցել ծրագիրը մինչև վերջ։ Նման կարծիք հայտնեց Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ հոկտեմբերի 15-ին անցկացվող հայ-իրանական գործարար համաժողովի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին։ «Լավ օրենսդրական և միջպետական համաձայնագրերի առկայության պարագայում ներդրողներն օգտվում են պետական աջակցությունից։ Բիզնես միջավայրը շատ գրավիչ է։ Այն, որ մենք այսօր ունենք տնտեսական հարաբերությունների լճացում որոշակի ոլորտներում, ունենք խնդիրներ՝ կապված արտաքին շուկաների ազդեցության հետ, չի նշանակում, որ Հայաստանում բիզնես միջավայրը թուլացել է։ Ինքը ներդրողի համար շատ գրավիչ է, և դրա վկայությունն են այն օտարերկրյա գործընկերները, ովքեր, Հայաստանում աշխատելով, կարողանում են իրենց ապրանքը, ծառայությունները մատուցել թե հայկական շուկայում, և թե արտահանել տարբեր երկրներ»,- հավելեց Ղազարյանը։ Համաժողովի բացման խոսքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս նշեց, որ ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին իրականացվել են մի շարք բարեփոխումներ, որոնց արդյունքներն ակնհայտ են։ Դրա մասին են վկայում միջազգային հեղինակավոր կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ վարկանիշային ցուցանիշները։ Այսօր Հայաստանն առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում տնտեսության ազատության և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով։ Համաձայն Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը-2015» վարկանիշային զեկույցի, Հայաստանը զբաղեցնում է 45-րդ տեղը 189 երկրների շարքում։ «ՀՀ-ն վարում է բազմավեկտոր արտաքին տնտեսական քաղաքականություն և ունի առևտրի արտոնյալ ռեժիմներ բազմաթիվ երկրների հետ։ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, ինչը նշանակում է, որ մեր երկրում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքերով, առանց մաքսային ձևակերպումների և այլ վարչարարական խոչընդոտներին կարող են ազատ մուտք գործել ԵԱՏՄ անդամ երկրների՝ մոտ 170 միլիոնանոց սպառողական շուկա։ Ունենք ազատ առևտրի համաձայնագրեր շուրջ 250 մլն ընդհանուր բնակչությամբ ԱՊՀ անդամ երկրների մեծամասնության հետ»,- նշեց վարչապետը։ Միաժամանակ, Հայաստանն օգտվում է ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» արտոնյալ ռեժիմից, ինչը նշանակում է Հայաստանում արտադրված ապրանքների համար զեղջված, կամ զրոյական մաքսատուրքերով մուտք վերոնշյալ երկրների շուկա։ Աբրահամյանը հիշեցրեց, որ ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվել է նույնիսկ ավելի արտոնյալ GSP+ կոչվող առևտրային ռեժիմը, ինչն ապահովում է շուրջ 6․400 տեսակի հայկական ապրանքների մուտքը ԵՄ անդամ 28 երկրներ՝ ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափերով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |