Բախումներ Վանում. Թուրք ոստիկան է սպանվել, քաղաքացիական անձիք՝ վիրավորվել

Բախումներ Վանում. Թուրք ոստիկան է սպանվել, քաղաքացիական անձիք՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Վան քաղաքի կենտրոնում բախում է տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրք ոստիկանների միջև: Բախման հետևանքով սպանվել է 1 թուրք ոսիտկան և 1 քուրդ զինյալ, ևս մեկ զինյալ վիրավորվել է: Նրան ձերբակալել են:

Թուրքական Posta թերթի կայքը տեղեկացնում է, որ Վանի ոստիկանության ահաբեկչության վարչության ոստիկանները հետևել են 2 կասկածելի անձի, որոնք պարզվում է եղել են PKK-ի գրոհայիններ: Վերջիններս, նկատելով, որ իրենց հետևում են, կրակ են բացել ոստիկանների վրա, գրում է Ermenihaber.am-ը:

Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել Վանի նահանգապետարանը:

Հայտարարությունից պարզ է դարձել, որ բախման ժամանակ վիրավորվել են նաև 2 քաղաքացիական անձ:

Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը տեղեկություններ է հրապարակել հոկտեմբերի 6-ի երեկոյան Վանի Էշմեփընարի ժանդարմերիայի պահակակետի վրա «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինների հարձակման մասին:

Ըստ ԶՈւ գլխավոր շտաբի հայտնած տվյալների, PKK-ի գրոհայինների հետ բախման ժամանակ վիրավորվել է 14 զինվոր, իսկ 3 զինյալ սպանվել է:

Հարձակման ընթացքում կիրառվել են երկարափող զինատեսակներ, պահակակետի մոտ պայթեցվել է պայթուցիկ նյութով բեռնված մեքենա:

Սեպտեմբերի 22-ին Վանում հարձակում է իրականացվել ռազմական ավտոշարասյան վրա. վիրավորվել էր 13 զինծառայող: Ենթադրվում է, որ հարձակումը նախաձեռնել են Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ (ՔԱԿ) զինյալները: Զինվորական մեքենան պայթեցվել է ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքի միջոցով։

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:Անկարայի և քրդերի միջև հրադադարի մասին հայտարարվեց 2012-ի մարտին: Կողմերը մտադիր էին լուծել քուրդ փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով:

Գործընթացը քիչ էր մնում ձախողվեր 2014-ին`ԻՊ կողմից քրդաբանկ Քոբանիի պաշարման ժամանակ: ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտված, հայտարարեց, որ եթե քաղաքը գրավեն իսլամիստները, հրադադարին վերջ կտրվի: Որոշ ժամանակ անց Թուրքիան թույլ տվեց քրդկան ուժերին Իրաքից անցնել Սիրիա իր տարածքով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---