Թուրք ուժայիններ են սպանվել ՔԱԿ դեմ մարտերում. Հրադադարը չի պահպանվում

Թուրք ուժայիններ են սպանվել ՔԱԿ դեմ մարտերում. Հրադադարը չի պահպանվում

PanARMENIAN.Net - Առնվազն 4 թուրք զինվոր է սպանվել Թուրքիայի հարավ-արևելքում քուրդ գրոհայինների դեմ մարտերում, լրագրողներին են հայտնել երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները: Ինչպես հայտնել է Ինտերֆաքսը, բախումներ են ընթանում Հաքքյարի գավառում` Իրաքի հետ սահմանին, չնայած, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը միակողմանի կարգով հրադադար էր հայտարարել:

Թուրքական կողմից մարտերին մասնակցում են նաև ուղղաթիռներ:

Բացի այդ, 2 թուրք զինվորական է սպանվել և 3 վիրավորել է ճամփեզրին տեղադրված ականի պայթյունից արևելքում գտնվող Թունջելի գավառում, հայտնել է Reuters-ը: Այսպիսով, 24 ժամում զոհվել է 6 թուրք ուժային, ևս 5-ը`վիրավորվել է: Թուրքիայի ուժայինները հոկտեմբերի 16-ից հակաահաբեկչական գործողություն են իրականացնում, որին մասնակցում են ցամաքային ուժեր և ուղղաթիռներ: Ական է պայթել նաև Թունջելի-Էրզինջան ավտոճանապարհին, երբ այդտեղով անցնում էր զինվորականներին տեղափոխող զրահապատ մեքենա: Վիրավորները տեղափոխվել են հոսպիտալ, նրանց վիճակի մասին ոչինչ չի ասվում:

Իրավիճակի սրումից ի վեր թուրքական բանակն ու ոստիկանությունը 150-ից ավելի զոհ ու մի քանի հայրուր վիարվոր է տվել: ՔԱԿ կորուստների մասին հավաստի տվյալներ չկան` քրդերը հայտնում են տասնյակ սպանված մարտիկների և խաղաղ բնակիչների մասին, թուրքական պաշտոնական աղբյուրները` ՔԱԿ ավելի քան 2000 անդամի մահվան մասին:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:Անկարայի և քրդերի միջև հրադադարի մասին հայտարարվեց 2012-ի մարտին: Կողմերը մտադիր էին լուծել քուրդ փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---