ՆԱՏՕ-ն իր զեկույցում ԼՂ հակամարտության մեջ ՌԴ-ին է մեղադրում

ՆԱՏՕ-ն իր զեկույցում ԼՂ հակամարտության մեջ ՌԴ-ին է մեղադրում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հոկտեմբերի 19-ին մանրամասներ է ներկայացրել հոկտեմբերի 9-12-ը Ստավանգերում կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքներից:

Հոկտեմբերի 9-12-ը նորվեգական Ստավանգերում տեղի է ունեցել ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը առաջարկություններ է ներկայացրել առանձին բանաձևերի վերաբերյալ, որոնք ընդունվել են:

Հոկտեմբերի 19-ին հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը լրագրողներին տեղեկացրել է, որ իրենց առաջարկությունները վերաբերել են սիրիական կոնֆլիկտի հետևանքով փախստականներ ընդունած գործընկեր պետություններին աջակցություն ցուցաբերելուն:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշել է, թե անդրադարձ է եղել արևելյան և հարավային ուղղությամբ ճգնաժամներին, մասնավորապես Ռուսաստանի մասնակցությունը և Եվրոանվտանգությունը, Սիրիայում առկա ճգնաժամին, Աֆղանստանում անվտանգության պահպանմանը և այլ հարցերի:

Նահապետյանն առանձնացրել է վեհաժողովում ներկայացված այն զեկույցը, որտեղ անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, գրում է Tert.am-ը:

««ՆԱՏՕ-ն և ՌԴ-ն Եվրաատլանտյան անվտանագության» զեկույցում ԼՂՀ-ի մասով որոշակի ձևակերպումներ էր ներառվել, որոնց մասին մեր պատվիրակությունն անհանգստություն է արտահայտել», - ասել է նա՝ հավելելով, որ մտահոգությունը ներկայացրել են կոնկրետ առաջարկություններով: Դրանցում արձանագրվել է, որ նույն զամբյուղում ճիշտ չէ դնել բոլոր հակամարտությունները հաշվի չառնելով դրանց արմատները:

Նահապետյանի խոսքով՝ զեկույցը վերաբերում էր ՌԴ-ի ազդեցությանը ԼՂ հակամարտության ծագմանը և ներկա փուլին, ինչպես նաև ռուս-ուկրաինական հարաբերություններում ներկայացված կոնֆլիկտը:

Պատվիրակության անդամ Թևան Պողոսյանն իր հերթին նկատել է, որ զեկույցում փորձել են ՌԴ-ի նկատմամբ սուր ձևակերպումներ տալ և ճնշումներ գործադրել։

«Բոլորս էլ գիտենք, թե ինչքան վատ է անդրադառնում հակամարտության վրա այն, որ զենք է վաճառում, բայց այս թեման թողած՝ գրում են, թե ՌԴ-ն է ծնել ԼՂ հակամարտությունը, ու կարծես դա երեկ է եղել»,- ասել է նա և հավելել, թե բաց է թողնվել նաև ՝ պատմական ակադեմիական ճշմարտությունը:

Ցամաքային զորքերի համար ռուսական զենքի արտասահմանյան պատվերների պորտֆելը գերազանցում է $12 մլրդ-ը:

Ստրատեգիաների ու տեխնոլոգիաների անալիզի կենտրոնի տվյալով, Ռուսաստանի կողմից իրագործվող ցամաքային զորքերի համար տեխնիկայի հիմնական պայմանագրերին են վերաբերում Տ-90Ս տանկերի մատակարարումը (որը հետաքրքրում է Հնդկաստանին ու Ադրբեջանին), ինչպես նաև ՀՄՄ-3 (որը հետաքրքրում է Ադրբեջանին ու Ինդոնեզիային), ինքնագնաց հրետանու ու ծանր կրականետային համակարգի (Իրաք, Ադրբեջան), ռազմամթերքի (Հնդկաստան, ԱՄԷ), ինժեներական տեխնիկայի (Իրաք), հակատանկային համալիրի (Բահրեյն, Նամիբիա), հրազենի:

Պողոսյանը նաև տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բարձրաձայնել է թուրքական ռազմական ուղղաթիռների` հայկական սահմանը հատելու մասին հարցը, գրում է Panorama.am-ը:

Նա հայտնել է, որ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային այդ մասին գրավոր հարց է ուղղել և հուսով է, որ նոյեմբերի սկզբին պատասխան կստանա:

Հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ուղղաթիռները ապօրինաբար հատել են ՀՀ սահմանը, հայտնել է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ երկու օր անընդմեջ Հայաստանի սահմանը հատողները եղել են ռազմական ուղևորատար ուղղաթիռներ, որոնք, սակայն, շատ չեն խորացել մեր տարածքում և արագ հեռացել են: Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի հատվածում, Բաղրամյանի մոտ, թռիչքներն էլ Իգդիր-Ղարս ուղղությունների վրա են եղել: Անկարայի կարգավարն հայտնել է, որ եղանակային պայմանների հետ կապված է ուղղաթիռը նման ճանապարհ ընտրել՝ փորձելով շրջանցել վատ եղանակային իրավիճակը: Սակայն ուղղաթիռները Հայաստանի սահմանը հատելու թույլտվություն չեն ունեցել:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---