ԱՄՆ-ի Հրեական խորհուրդը կոչ է արել նահանգներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 22 հոկտեմբերի 2015 - 11:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում գործող Հանրային հարցերի հրեական խորհուրդը (Jewish Council for Public Affairs) կոչ է արել ԱՄՆ իշխանություններին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչել՝ տարիներ շարունակ այս հարցի վերաբերյալ նրբորեն խուսանավելուց հետո: Հրեական խորհուրդն ավելի վաղ անցկացված իր ամենամյա հանդիպման ժամանակ կոչ է արել հրեական կազմակերպություններին Կոնգրեսի և Սպիտակ տան շրջանում լոբբինգով զբաղվել, որպեսզի նրանք պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդի խոսնակը հոկտեմբերի 21-ին հաստատել է, որ բանաձևը խմբի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջին փաստն է, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը: Հայտարարությունում կոչ է արվում հրեական համայնքին սերտորեն աջակցել ամերիկահայ խմբերի հետ՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի համար։ Շատ հրեական կազմակերպություններ մինչև վերջերս դեմ են եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ տարածաշրջանում Իսրայելի կարևոր դաշնակցին՝ Թուրքիային «չնեղացնելու» համար: Գլխավոր իսրայելամետ խմբերը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգով են զբաղվել։ Այնուամենայնիվ, 2009-ին Գազայի պատերազմում պաղեստինյան «Համաս» շարժման դեմ Իսրայելի պատերազմից ի վեր Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վատթարացման հետևանքով իսրայելամետ խմբերը դադարել են Թուրքիայի օգտին լոբբինգ իրականացնել։ ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |