Ռոումինգի գինը ԵՏՄ-ում հայտնի կդառնա հոկտեմբերի ավարտին

Ռոումինգի գինը ԵՏՄ-ում հայտնի կդառնա հոկտեմբերի ավարտին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի վերջում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կհայտարարի, թե որքանով կնվազի ռոումինգի գինը ԵՏՄ-ում: Այդ մասին լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է ԵՏՀ Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի (նախարարության) անդամ Նուրլան Ալդաբերգենովը:

«Մենք հիմա ԵՏՄ-ում քննարկում ենք միջազգային ռոումինգի հարցը, դա շատ ակտուալ թեմա է: Մենք գործնականում արդեն մոտ 2 տարի է, ինչ բացատրական աշխատանք ենք տանում և ասում ենք, որ բջջային կապի մեր օպերատորները պետք է փոխեն սակագնային քաղաքականությունը»,-ասել է Ալդաբերգենովը:

Ըստ նրա, այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել: «Մենք նրանց ժամկետ էինք տվել մինչև հոկտեմբեր, որպեսզի իրենք շտկումներ կատարեին իրենց աշխատանքում և ԵՏՀ-ին ներկայացնեին ռոումինգի ծառայությունների նվազեցման պլանները: Այժմ մենք արդեն մի շարք առաջարկություններ ենք ստացել ընկերություններից: Այդ հարցը կքննվի հակամենաշնորհային մարմինների առաջին ղեկավարների հետ հատուկ հրավիրված խորհրդակցությանը, որը տեղի կունենա Մոսկվայում հոկտեմբերի 30-ին: Այն ժամանակ արդեն մենք հստակ կհայտարարենք, թե որքանով են ընկերությունները նվազեցնում ռոումինգի ծառայությունների գինը»,-ասել է Ալդաբերգենովը, հայտնում է «Բելտա» գործակալությունը:

Ավելի վաղ ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի հակամենաշնորհային գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբը նախապատրաստել էր ռոումինգում սակագների նվազեցման պլանը: Այն ներկայացվեց ԵՏՄ տարածքում ռոումինգից զերծ տարածքի ստեղծման վերաբերյալ խորհրդակցության ավարտին, որը տեղի ունեցավ հունիսի վերջում: Ըստ փաստաթղթի, 2015-ին շփման 1 րոպեն ռոումինգում չպետք է գերազանցի 1,05 եվրոն: 2016-ի համար առավելագույն նիշ է սահմանվել 0,68 եվրոն, և 2017-ին` 0,3 եվրոն 1 րոպեի համար:

Մայիսին ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը ՌԴ բջջային օպերատորներին նամակ էր ուղարկել` խնդրելով իրենց ռոումինգային գործընկերներին օֆերտներ ուղարկել փոխհաշվարկային դրույքների փոփոխության մասին, որի չափերից է կախված նաև ծառայության արժեքը բաժանորդի համար: Կապի ծառայությունների միասնական շուկայի ստեղծումը նախատեսում է համատեղ լուծումների համալիր՝ դա տվյալների անդրսահմանային փոխանցում կլինի, ձեռնարկությունների համար հավասար պայմանների ստեղծում, սակագների ձևավորում, նոր տեխնոլոգիաների կիրառում, սպառողների իրավունքների պաշտպանության ընդհանուր կանոնների ձևավորում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---