Նախարարությունը պարզաբանում է՝ Սևանի ջուրը գոլորշիացել է![]() 23 հոկտեմբերի 2015 - 17:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարությունը պատասխանել է վերջին շրջանում մամուլում Սևանա լճի մակարդակի իջեցման վերաբերյալ տարածված մտահոգություններին: Հոկտեմբերի 21-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900.24 մ, ինչը 2014 -ի հոկտեմբերի 21-ի (1900.17 մ) համեմատ 7 սմ-ով ավելի է: ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը հայտնում է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.34 մ (2014-ի նույն օրվա 1900.29 մ-ի համեմատ): Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բաց թողնումը շարունակվել է մինչև սեպտեմբերի 12-ը: Լճի մակարդակն այդ օրվա դրությամբ, ըստ ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալների` կազմել է 1900.30 մ, հայտնում է Aysor.am-ը: Շահագրգիռ գերատեսչությունների կողմից ստեղծված խումբը 2015-ի սեպտեմբերի 18-ին կապարակնքել է «Սևան» ՀԷԿ ջրընդունիչի աջ և ձախ վերամբարձ մեխանիզմները (վահանակները և շարժաբերները), որից հետո Սևանա լճից ոռոգման կամ այլ նպատակներով ջրի բաց թողնում չի իրականացվել: Լճի մակարդակի ևս 6 սմ-ով իջեցումը պայմանավորված է ջերմաստիճանի նվազմամբ և լճի մակերևույթից գոլորշիացմամբ: Ավելի վաղ ԷկոԼուրը հայտնել էր, որ 2015-ի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակն իջել է 10 սմ-ով: Կառավարության որոշմամբ, այս տարի ջրբացթողումները Սևանա լճից պետք է սահմանափակվեին 170 միլիոն խմ-ով և պաշտոնապես դադարեցված լինեին հոկտեմբերից: Սևանից բաց թողնվող ջրի ծավալների մասին քննարկումները միշտ սուր են եղել։ Լճի էկոլոգիական վիճակով անհանգստացողները դեմ են օրենսդրորեն նախատեսված տարեկան 170 մլն խմ-ից ավելի ջրառ իրականացնելուն առավելագույնը 240 մլն խմ՝ կախված Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների ջրատվության աստիճանից), իսկ պետական մարմիններն ամեն կերպ հիմնավորում են դրա անհրաժեշտությունը և վերջին վեց տարում 3 անգամ իրականացրել են լրացուցիչ ջրառ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |