ՀՀ և Լյուքսեմբուրգի միջև օդային հաղորդակցություն է լինելու![]() 29 հոկտեմբերի 2015 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Համապատասխան տարածքների միջև և այդ տարածքներից դուրս օդային հաղորդակցությունների հաստատման, ինչպես նաև միջազգային օդային հաղորդակցությունների ոլորտում թռիչքային և ավիացիոն անվտանգության բարձր մակարդակի երաշխավորման նպատակով Կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ դքսության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հիմք ընդունելով 2014-ի հոկտեմբերի 23-ի թիվ 1248-Ա որոշման ընդունմամբ ՀՀ կառավարության կողմից քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրված «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վերանայել և լրամշակել է այն համապատասխան նոր քաղաքականության և Եվրոպական Համայնքի հետ կնքված վերոնշյալ համաձայնագրի դրույթները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՀՀ կառավարության և Լյուքսեմբուրգի դքսության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքումը կնպաստի երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համաձայնագրի կնքումը համարում է նպատակահարմար: 2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում է կայացրել 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում է ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։ Հայաստանում այսօր թռիչքներ է իրականացնում 24 ավիաընկերություն: Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ դքսության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի հունիսի 11-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |