ՎիվաՍել-ՄՏՍ-ն անվճար Wi-Fi-ով է ապահովել 4 թանգարան![]() 30 հոկտեմբերի 2015 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքով է ապահովել մայրաքաղաքում գործող մշակութային չորս օջախ: Մեկ տարի անվճար սկզբունքով՝ Wi-Fi հասանելիության անկյուններ են ստեղծվել Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարաններում, Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանում, ինչպես նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Պետության և մասնավոր հատվածի նմանօրինակ գործակցության հիմքում մշակութասեր հասարակությանն ընդառաջելու ցանկությունն է: Համացանցի տեղեկատվական հզոր բազայից օգտվողների թիվն աշխարհում տարեցտարի ավելանում է: Հատկապես թանգարաններում այսօրինակ հնարավորության ընձեռումը կարևոր է աշխարհին մեր երկրի մշակութային գանձերը ներկայացնելու տեսանկյունից: Ծրագիրը թիրախային խմբին` և՛ հայ և՛ օտարերկրյա այցելուներին, հասանելի է դարձնում նորարարական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: Նույն ծրագրի շրջանակում 2015-ի սկզբին Wi-Fi անկյուններ են ստեղծվել մայրաքաղաքում ծանրաբեռնված սպասարկում իրականացնող, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում: Թանգարանների մասով՝ ծրագրի տարեկան արժեքը կազմում է մոտ 1 մլն դրամ: Իսկ գրադարաններում այսօրինակ հնարավորությունների տրամադրման համար, ընդհանուր առմամբ, հատկացվել է 4,8 մլն դրամ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |