Օհանյան. Ժամանակն է հրադադարի խախտումների միջազգային հետաքննություն անցկացնել![]() 2 նոյեմբերի 2015 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Եկել է ժամանակը լիարժեք միջազգային հետաքննական պայմաններ ապահովելու, ինչը կարող է լիարժեք գնահատական տալ, թե հրադադարի խախտումները որ կողմից են: Այս մասին նոյեմբերի 2-ին ԱԺ-ում լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մեր կարծիքն է, որ պետք է գնահատական տալ և պետք է թիրախավորել այն կողմին, որը իրականում խախտում է հրադադարը», - ասել է Օհանյանը, մեջբերում է Tert.am-ը: Նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքն ի վերջո բերում է նրան, որ ո՛չ պատերազմ և ո՛չ էլ խաղաղություն իրավիճակը և հարաբերական զինադադարի պայմանները պահպանվում են: Անդրադառնալով վերջին զարգացումներին, Օհանյանը տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից կրակոցները սահմանին նվազել են, վերջին երկու շաբաթվա ընթացքում կարելի է ասել, որ հասել են մինիմումի։ Նրա խոսքով՝ նման միտումը նաև պայմանավորված է հարևանների ներքին խնդիրներով, մասնավորապես Ադրբեջանի և Թուրքիայի ընտրություններով: «Հիմա մենք խիստ վերահսկում ենք, համապատասխան վերլուծություններ ենք կատարում և մեր զինուժը հատկապես պաշտպանության բանակը պատրաստ է ցանկացած զարգացումների», - ասել է Օհանյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեր Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Սարգսյանը կոչ է արել հետևողական լինել Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետաքննության և դատապարտման գործում, որը Հանրապետության նախագահի համոզմամբ, չափազանց կարևոր է հրադադարի ռեժիմի պահպանման, դրա խախտումների բացառման տեսանկյունից: Կարդացեք նաև՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համար կրկին անհայտ է դիտարկման ժամանակ հրադադարը խախտած կողմը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |