Ստամբուլում 2 խմբագիր է ձերբակալվել «զինված խռովություն հրահրելու» մեղադրանքով![]() 4 նոյեմբերի 2015 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել Nokta ամսագրի գլխավոր խմբագիր Ջեվհերի Գյուվենին և նույն պարբերականի նորությունների բաժնի խմբագիր Մուրդ Չափանին ձերբակալելու մասին: Նրանց մեղադրում են հակակառավարական զինված խռովություն հրահրելու մեջ, հայտնել է Anadolu գործակալությունը: Ավելի վաղ Ստմաբուլի ոստիկանությունը Գյուվենին և Չափանին բերման էր ենթարկել «մարդկանց հանցագործությունների և խռովության դրդելու» մեղադրանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ձերբակալման համար առիթ է հանդիսացել հրապարակումը, որը նվիրված էր Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններին: Nokta-ի վերջին համարը լույս է տեսել Թուրքիայի նախագահ Ռեջփ Թայիփ Էրդողանի դիմանկարով, որն ուղեկցվում էր հետևյալ գրառմամբ. «Երկուշաբթի, նոյեմբերի 2. քաղաքացիական պատերազմի սկիզբը Թուրքիայում»: Ստամբուլի դատարանը արտոնեց հանդեսի այդ համարի ամբողջ տպաքանակի առգրավումը: Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրւթյուններում հաղթել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունը, հավաքելով ձայների 50 տոկոսը, ինչը թույլ է տալիս նրան միակուսակցական կառավարություն ձևավորել: Կուսակցությունը ստացել է 310 մանդատ: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) հավաքել է 25.55 տոկոս և կունենա 135 պատգամավոր: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ) հավաքել է 12.21 տոկոս`45 պատգամավոր: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ)` 10.71 տոկոս, և կունենա 60 պատգամավոր: Թուրքական իշխանություններին քննադատում են բռնության և վախի մթնոլորտ ստեղծելու համար: Արևմտյան դիտորդները նշում են նաև աճող ճնշումը ԶԼՄ-ների վրա: Անցած շաբաթ ոստիկանությունը շրջայց է կատարել «Կոզա իպեկ» մեդիա խմբի գրասենյակում, որի լրագրողները քննադատում են երկրի կառավարությանը: Արդյունքում նշանակվեց ընկերության նոր ղեկավար: ԵԽԽՎ անդամ Անդրեաս Գրոսն, անդրադառնալով ընտրություններին, ասել է. «Ցավոք, մենք ստիպված ենք խոստովանել, որ ամբողջ նախընտրական արշավն անարդար էր, ուղեկցվել է ուժի կիրառմամբ և անցել է վախի մթնոլորտում: Իսկ վախը ժողովրդավարության և ազատ ընտրությունների թշնամին է»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |