ԱԳՆ-ն հաստատել է սուդանյան ավիավթարում զոհված ՀՀ քաղաքացիների մասին լուրը (թարմացված)![]() 4 նոյեմբերի 2015 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են։ Զոհերի ինքնության վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Ավելի վաղ «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնել էր, որ ոուսական բոլոր ավիաընկերությունները հայտարարել են, թե Հարավային Սուդանում կործանված ռուսական ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռն իրենց չի պատկանել և չի բացառվում, որ այն կարող է պատկանել որևէ հայկական ավիաընկերության: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը, մեկնաբանելով տարածված լուրը, հայտարարել է, որ բեռնատար ինքնաթիռը Հայաստանում գրանցված չի եղել, ոչ էլ շահագործվում է որևէ հայկական ավիաընկերության կողմից, գրում է Tert.am-ը: Ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ջուբայի օդանավակայանից մեկնելուց որոշ ժամանակ անց: Ականատեսները պնդում են, որ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից մոտ 800 մ հեռավորության վրա: Ըստ նախնական տեղեկությունների, 2 մարդ ողջ է մնացել, որոնցից մեկը երեխա է: Հակառակ սկզբնական տեղեկություններին, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 5 անդամ ու 7 ուղևոր, ականատեսները հայտնում են, որ կործանման վայրում մոտ 40 դի կա, հայտնում է CA-News-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |