«Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթներին գրանցումը մեկնարկել է![]() 4 նոյեմբերի 2015 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» հերթական մրցույթների դիմում-հայտերի գրանցումը: Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողներին տեղեկացրել են «ԱրմՌոբոտիքս» մրցույթի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Մրցույթները նպատակ ունեն բացահայտելու և խրախուսելու փորձառու հայ մասնագետներին, զարգացնելու ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում: Սարքերը լայն կիրառություն ունեն ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ տնտեսության այլ ճյուղերում: «Այս մրցույթները մեզ համար գերկարևոր և պրակտիկ նշանակություն ունեն: Մենք հույս ունենք, որ այս սարքերը օգտակար կլինեն հատկապես մեր երկրի անվտանգության խնդիրները լուծելիս», - նշել է Վարդանյանը: Մրցույթների աջակից՝ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն ընդգծել է, որ այս մրցույթները ոչ միայն նպաստում են մեր երկրում բարձրակարգ մասնագետների բացահայտմանը, այլ նաև մեծ նշանակություն ունեն Հայաստանի պաշտպանության ոլորտում: «Որպես ինֆորմացիոն տեխնոլոգիաների և հեռահաղորդակցման ոլորտում գործող կազմակերպություն, մեր ընկերությունը չի կարող անմասն մնալ նմանատիպ պրոյեկտներից: Մենք վստահ ենք, որ մրցույթների արդյունքում կստեղծվեն այնպիսի սարքավորումներ, որոնք կարող են ծառայել ի պաշտպանություն մեր հայրենիքի և օգտագործվել բանակում կամ այլ ոլորտներում: Մրցույթները կանցկացվեն 3 փուլով՝ գրանցման փուլ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ: Գրանցման փուլը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը: Այս փուլում ներկայացված գաղափարների հեղինակները հնարավորություն կունենան խորհրդակցել ժյուրիի փորձառու անդամների հետ և բարելավել իրենց նախագծերը: Առաջին փուլում գրանցված գաղափարների հեղինակներին ևս մեկ առավելություն է սպասվում. Կազմակերպիչների կողմից նրանց կտրամադրվեն սարքեր պատրաստելու համար անհրաժեշտ դետալները: Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը տեղի կունենան համապատասխանաբար փետրվար և մարտ ամիսներին: Հաղթող նախագծերը կորոշվեն առաջատա րինժեներ մասնագետների կողմից, իսկ հեղինակները կստանան խոշոր դրամական պարգևատրումներ «Յուքոմ» ընկերության կողմից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |